Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Պարոնայք Վ. Ղազարյան և Կ. Ցուցուլյան, ոչինչ հավերժ չէ, այդ թվում և իշխանությունը. Պահեստազորի սպաների միության հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեր հայրենիքի շուրջ տեղի ունեցող ծանր իրադարձությունների և դրանց դիմակայելու ուղղությամբ իշխանությունների դրսևորած պասիվ, նույնիսկ հանդուրժող վարքագծի դեմ իր և հանրության բողոքն արտահայտելու նպատակով Ազատության հրապարակում քաղաքական ակցիա է սկսել ու իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Երեկ ականատեսը եղանք, թե ոստիկանության աշխատակիցներն ինչպես են առանց որևէ առիթի ու անհրաժեշտության ճնշում և ուժ գործադրում բողոքի ակցիայի մասնակիցների, այդ թվում և Ա. Վանեցյանի նկատմամբ:

Հասկանալի է, որ ոստիկանության և ուժային մյուս կառույցների գործողություններն ըստ էության ղեկավարվում, ուղղորդվում են անձամբ վարչապետի կողմից: Նա է ոստիկանապետ Վահե Ղազարյանին, նրա տեղակալ, ոլորտը համակարգող Կամո Ցուցուլյանին հանձնարարականներ տալիս, թե հավաքի մասնակիցներից ու լիդերներից յուրաքանչյուրի նկատմամբ ինչ կոշտությամբ գործեն: Վերջիններս էլ այդ հանձնարարականները կատարման նպատակով իջեցնում են իրենց ենթականերին:

Պարոնայք Վ. Ղազարյան և Կ. Ցուցուլյան, ոչինչ հավերժ չէ, այդ թվում և իշխանությունը: Օրինաչափորեն գալու է ժամանակը, երբ գնահատականի են արժանանալու յուրաքանչյուր պաշտոնյայի այսօրվա գործողությունները: Ուստի, անձամբ ճանաչելով Ձեզ, մանրամասնորեն տեղեկացված լինելով ձեր անցած ծառայողական ուղուց, մարդկային որակներից, ինչպես նաև սովորություններից` կոչ ենք անում զսպվածության:

Պահանջում ենք հարգել իշխանությունների կողմից իբր ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրում ազատ ակցիաներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը, առանձնակի հարգալից և կոռեկտ վերաբերմունք դրսևորել մեր գործընկերոջ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անձի նկատմամբ` հաշվի առնելով, որ նա իրավապահ և կառավարման համակարգում ի պաշտոնե զբաղեցրել է պատասխանատու և ազդեցիկ դիրք: Վստահաբար կարող ենք փաստել, որ ոստիկանության մեր գործընկերների հետ մշտապես հարաբերվել ենք փոխադարձ հարգանքի, փոխօգնության մթնոլորտում և դրա արդյունքում արձանագրել դրական լրջագույն ձեռքբերումներ: Միմյանց նկատմամբ հարգանքն այսօր էլ պետք է պահպանել:

Դիմելով ԱԱԾ գործող ղեկավարությանն ու աշխատակիցներին` առաջարկում ենք գործել մեր համակարգին բնորոշ սառնասրտությամբ, սթափությամբ, օբյեկտիվ և աչալրջորեն հետևել ներքաղաքական զարգացումներին, պահանջել ընդգծված հարգալից վերաբերմունք ցուցաբերել ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է բոլորիս ներկայությամբ անձամբ հայտարարել, որ ընդդիմության, այդ թվում իր նկատմամբ տարված աշխատանքներում ԱԱԾ-ն երբեք չի հատել կարմիր գծերը: Հետևաբար այսօր էլ ձեզանից պահանջվում է պահպանել այդ գործելաոճը, և որևէ մեկն իրավասու չէ Ձեզ դրդել դեմ գնալու համակարգի ներսում տասնամյակների ընթացքում ձևավորված դրական ավանդույթներին: 

Թե ոստիկանության, թե ուժային մյուս կառույցների ղեկավարները պետք է գիտակցեն, որ իրենց մերժելի վարքագծով վատ օրինակ են ծառայում երիտասարդ աշխատակիցների համար և ապագայում նույն վերաբերմունքին կարող են իրենք արժանանալ: Ակնհայտ է, որ վերը նշած դեպքերը երիտասարդների մոտ խիստ նվազեցնում են համակարգում ծառայության անցնելու մոտիվացիան, խաթարում են սպայի պատիվը:

Պահեստազորի սպաների միություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>