Սաակաշվիլիին զրկեցին Ուկրաինայի քաղաքացիությունից. (Տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից։ Ավելի վաղ նա զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից։
Ուկրաինայի պետական միգրացիոն գործակալությունը հայտարարել է, որ Սաակաշվիլին զրկվել է քաղաքացիությունից, քանի որ նա անձնագիր ստանալիս սխալ տեղեկություններ է հաղորդած եղել։
2015թ․ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու հայտադիմումում նշված է եղել, որ Ուկրաինայում կամ այլուր նա չի հետախուզվում։ Մինչդեռ Վրաստանի իշխանությունները Սաակաշվիլին «հեռակա ձերբակալել» էին։
Մանրամասնետը՝ տեսանյութում:

