Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Massispost-ը հայտնում է, որ վանդալիզմի ակտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայերը պատրաստվում են Հայոց ցեղասպանության տարելիցին։
Ստամբուլի նույն դպրոցի նկատմամբ վանդալիզմի դրսևորումներ էին եղել նաև 2016 թվականի նոյեմբերին։ Դպրոցի պատերին հայտնվել էր «Մի գիշեր, մենք հանկարծ կլինենք Ղարաբաղում» գրություն:
2016 թվականին հակահայկական գրաֆիտիներով վանդալիզմի են ենթարկվել նաև Ուսկուդարի Սուրբ Խաչ ճեմարանը և Ուսկուդարի Քալֆայան դպրոցը։ Այն ժամանակ պատերին հայտնվել էին «Թող ապրի թուրքական ցեղը» և «Տանջել հայերին» գրությունները։

