ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Խովաևը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցում հանդես կգա որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցում հանդես կգա որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ։
Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին։
«Նրա ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեման։ Մենք հույս ունենք, որ Խովաևի ջանքերին կաջակցեն Երևանի և Բաքվի մեր դաշնակիցներն ու գործընկերները։ Մենք բաց ենք շահագրգիռ այլ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,- նշել է նա: