Տեղի կունենա քննարկում ԶԼՄ օրենքի փոփոխության վերաբերյալ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Հրավիրված են լրատվամիջոցների խմբագիրներ եւ ներկայացուցիչներ, լրագրողական կազմակերպություններ, օրենքի նախագծի հեղինակները, Ազգային ժողովի խմբակցությունները:
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 18:00-ը, կապ հաստատել 011513230 կամ 041888842 հեռախոսահամարներով: