Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Ի՞նչ թեզեր են ընկած Փաշինյանի ելույթի հիմքում

Ապրիլի 13-ին, ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մինչ այժմ առավել համակարգված կերպով շարադրեց իր մոտեցումները Արցախյան կարգավորման վերաբերյալ։ Դրա հիմքում հետևյալ թեզերն են՝

ա) Հայաստանը այդքան ուժ չունի Արցախը Ադրբեջանից անջատելու համար, առավել ևս, որ Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է

բ) Արցախի հարցում Հայաստանի համառությունը չի ընկալվում միջազգային հանրության կողմից, և կարող է արդեն Հայաստանի համար անվտանգային լուրջ խնդիրների բերել

գ) Պետք է հրաժարվել Արցախի Ադրբեջանից անջատելու գաղափարից, և փոխարենը կենտրոնանալ Ադրբեջանի կազմում նրան այնպիսի կարգավիճակը ստանալու համար, որը երկարաժամկետ հեռանկարում կերաշխավորի հայ բնակչության իրավունքները և բնականոն զարգացումը

դ) Հայաստանի շահերից է բխում համապարփակ խաղաղության պայմանագրի արագ կնքումը, քանի որ ժամանակը աշխատում է Ադրբեջանի օգտին, և այն մեր համար նորանոր խնդիրներ է ստեղծում

Կարելի էր միանգամից կոշտ պարսավանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին այս փաստացի պարվողական մոտեցումը բարձրաձայնելու համար, սակայն հաշվի առնելով, որ նրա թեզերը ազդում են հանրային գիտակցության վրա, փոխարենը կենտրոնանամ առանցքային հակաթեզերի վրա, բնականաբար, նրանք ավելի ընդգրկուն են՝

ա) Հայաստանը բավարար ռեսուրսներ ունի պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից։ Դա ակնհայտ դարձավ 2016 թ․ պատերազմի ժամանակ, դա ակնհայտ էր նաև 2020 թ․, երբ պատերազմը ավարտվել ոչ թե հայկական բանակի պարտությամբ մարտի դաշտում, այլ իշխանությունների կողմից անհեթեթ կապիտուլյացիոն զինադադարի ստորագրմամբ, որով առանց կռիվ հանձնվեց հայկական ուժերի կողմից վերահսկվող (և ատամներով պահած) արցախյան տարածքների մեծ մասը։ Հայկական բանակի կարողության մեծ մասը պատերազմից հետո էլ պահպանվել է, իսկ տեղի ունեցած բոլոր սահմանային բախումների ընթացքում Ադրբեջանը ավելի մեծ կորուստներ է կրել, ուստի նրա ամենազորության մասին խոսակցությունները իրականում ալիևյան պրոպագանդա են։ 

աա) Թուրքիան, իհարկե, լրջագույն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար, բայց Թուրքիայի անմիջական ագրեսիան կբերի հակազդեցության տարածաշրջանային այլ խաղացողների, առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի կողմից, նրանք դրա մասին ոչ միայն բազմիցս հայտարարել են, այլև գործով են դա ապացուցել, ներառյալ վերջերս, և Իրանը իր զինված ուժերը մոտեցրեց ադրբեջանական սահմանին և սկսեց ուղղակի սպառնալ նրան՝ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում։ Չի կարելի բացառել, որ որոշակի իրավիճակում Թուրքիան գնա այդպիսի արկածախնդրության, սակայն այսօր այդպիսի իրավիճակ չկա, ու հայ ժողովրդին նոր կոտորածով Փաշինյանին պետք չի վախեցնել։

բ) Արցախի հարցում միջազգային հանրությունը ընկալում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, և դրա ակնհայտ արտահայտությունը Մադրիդյան սկզբունքներն էին։ Միջազգային հանրությունը (ավելի ճիշտ ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը) կվերադառնա այդ սկզբունքներին, եթե հայկական կողմը համառություն և հետևողականություն դրսևորի, և ի վերջո ակնհայտ դարձնի, որ այն պատրաստ է երկարատև պայքարի, սակայն Արցախը չի թողնի Ադրբեջանի ենթակայության ներքո։ 

գ) Եթե Հայաստանը հրաժարվի Արցախը Ադրբեջանից անջատելուց, և թողնի Ադրբեջանի ենթակայության ներքո, նույնիսկ որոշակի ինքնավարության կարգավիճակով, կասկած չկա, որ Ադրբեջանի համար ընդամենը ժամանակի հարց է լինելու այնտեղից հայկական բնակչության արտաքսումը, ինչպես այն արել է Նախիջևանի, Գյանջայի, և Ադրբեջանի այլ մասերի հետ։ Հոշոտելով և հայաթափելով Արցախը, Ադրբեջանը կանցնի Սյունիքին, Գեղարքունիքին, և Հայաստանի մյուս մասերին, քանի որ թուլացած Հայաստանը, իր խեղճացած բանակով և բարոյալքված ժողովրդով, այլևս չի կարողանա դիմադրել Ադրբեջանի աճող ախորժակներին։ Որևէ «խաղաղության պայմանագիր» էլ այստեղ չի օգնի, քանի որ Ալիևը բազմիցս արդեն ցույց է տվել (տառացիորեն վերջերս Փարուխում), որ իր համար որևէ պայմանագիր կոպեկի արժեք չունի, և նա միշտ կարող է պատճառ գտնել այն խախտելու համար, եթե դիմացը թույլ և անողնաշար հակառակորդ է։ 

դ) Հայաստանի շահերից ընդանրապես չի բխում "խաղաղության պայմանագիր" արագ կնքելը, ընդհակառակը, այն բխում է միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերից, որոնք 2020 թ․ պատերազմից նույնիսկ իրենց համար անսպասելի մեծ նվաճումներով են դուրս եկել, և հիմա փորձում են օր առաջ դրանք ամրագրել։ Նրանք հրաշալի հասկանում են, որ այդ նվաճումների զգալի մասը հենց Փաշինյանի "գործունեության" անմիջական արդյունք են, և նրան հաջորդող ցանկացած ազգային իշխանություն փորձելու է դրանք վերախաղարկել, ուստի փորձում են շտապ ամրագրել, քանի Փաշինյանը չի կորցրել իշխանությունը։ Դրանց ամրագրումը, սակայն, ազգային աղետ կլինի մեր համար, մի նոր Կարսի պայմանագիր, որի դժնի հետևանքները մենք մինչև հիմա կրում ենք։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը, և դրանով ամրագրել իր իշխանությունը։ Սակայն նա պետք է հաշվի առնի, որ այս անգամ իր թեզերը հակազդեցության են բերելու հասարակության բազմաթիվ շերտերից։ Եթե Փաշինյանը և իր կողմնակիցները համոզված են իրենց թեզերի ճշմարտացիության մեջ, նրանք պետք է գնան հանրաքվեի, և առաջարկվող "խաղաղության" (իրականում նոր կապիտուլյացիայի) պայմանագրի համար համաժողովրդական աջակցություն ստանան։ Այլապես, նրանց ակնկալիքը, որ այս անգամ էլ կկարողանան ժողովրդի թիկունքում նոր կապիտուլյացիոն պայմանագիր կնքել և ջուրը նետել նրա 30-ամյա պայքարի արդյունքները, բերելու է հանրային լայն դիմադրության, Փաշինյանի լեգիտիմության վերջին փշրանքների վերացման, և նրա ձախորդ իշխանության անփառունակ վախճանին

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>