Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև՝ ՀՀ համար. Փաշինյան
Դիտել նաև
Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիների ազատման հարցում․ բաց նամակ` Կանադայի վարչապետին
Էլիտան բոյկոտել է
Ֆրանսիան նոր վարչապետ կունենա
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա
Վարչապետի աշխատակազմը 700 000 դրամով 100 շապիկ և 100 հազար դրամով 10 շարֆ է ձեռք բերել
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ միջազգային հանրությունը Հայաստանին հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի համար:
«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի-փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ, հակառակ դեպքում, ասում է միջազգային հնարությունը՝ մեր վրա հույս չդնեք ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»,- ասել է վարչապետը:

