Փաշինյանը Ա. Քոչարյանին ասել է, որ իրեն ևս հրավիրեն քննիչ հանձնաժողով, բայց մի քանի օր շուտ տեղյակ պահեն
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուշագրավ խոսակցություն է ծավալվել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որի հիմքի վրա ստեղծվել է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրեն եւս հրավիրեն քննիչ հանձնաժողով եւ հրավիրելուց առաջ մի քանի օր շուտ այդ մասին տեղյակ պահեն:
Նիկոլ Փաշինյանին կանչելու են քննիչ հանձնաժողով, իսկ թե երբ, հայտնի չէ, քանի որ հանձնաժողովը դեռեւս փաստահավաքության գործունեության փուլում է եւ այլ աշխատանքներ չի արել, մարդկանց չի հրավիրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

