Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ
Դիտել նաև
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի
Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը
Վեհափառին կալանավորելու սպառնալիք–մեսիջներ են փոխանցում Մայր աթոռին
Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը
Գարեգին Երկրորդը մեկնել է Շվեյցարիա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական դիվանից։
Արժանապատիվ Տ. Վարդան քահանա Ներսիսյանը և Տ․ Դանիել քահանա Մկրտչյանը ծառայության են նշանակվել ՀՀ Զինված ուժերում, Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Թազայանը և Տ․ Հովսեփ քահանա Հարությունյանը ծառայության են կոչվել Վիրահայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Իսրայելյանը և Տ. Արտակ քահանա Սուլթանյանն իրենց ծառայությունը կբերեն Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մովսեսյանը ծառայության է նշանակվել Իրաքի հայոց թեմում։

