Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը
22
Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին. 50 մտավորականների հայտարարությունը Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Պատերազմ Արցախում
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին. 50 մտավորականների հայտարարությունը Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները

ՔՊ իշխանությունը իր պրոքսիների միջոցով արշավ է սկսել «5-րդ ալիքի» նկատմամբ

Այսօր առավոտվանից արդեն պարզ էր, որ ՔՊ իշխանությունը իր պրոքսիների միջոցով արշավ է սկսել «5-րդ ալիքի» նկատմամբ․ դուզ խոսքը չեն մարսում, չեն մարսում 5-ի դիտելության բարձր վարկանիշը, ազդեցությունը, իրենք այդ ամենի գինը լավ գիտեն։

Մասնավորապես, ՀՌՀ նախագահող Տիգրան Հակոբյանը, Էդմոն Մարուքյանը՝ իշխանության հատուկ հանձնարարություններով դեսպանը, հիմա, արդեն, Դանիել Իոաննիսյանը՝ իր կայքով։ Կայքը, որը հավակնում է փաստեր ստուգել ու ներկայացնել հանրությանը, այդ թվում` Սորոսի հիմնադրամի փողերով, անդրադարձ է կատարել իմ հեղինակած հաղորդաշարում հնչած մտքերին, եզրահանգումներին։ Դրա համար ճիշտ եմ համարում իմ պատասխանն անձամբ, չնայած վստահ եմ՝ թիրախավորված է հեռուստաալիքը։

Նախ, նշում են, որ «5-րդ ալիքի» եթերում հեռարձակվող «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկի ժամանակ հաղորդավար Սևակ Հակոբյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին, որտեղ մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոսքերից՝ «Կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի» տողը, թե դատական համակարգը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին։ Հետո բավականին մանրակրկիտ ներկայացնում է, թե երբ է Փաշինյանը այդպիսի բան ասել, որ դա չի ասել իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հանրահավաքին, այլ շուրջ դրանից 10 ամիս անց` լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Դրանով, փաստեր ստուգող հարթակը «կարևոր ապացույցներ» է վկայակոչում՝ ցույց տալով որ իմ տեքստում Փաշինյանի հայտարարությունը վերագրվել է այլ առիթի, այլ ժամանակահատվածի։

Այնուամենայնիվ, քանի որ Փաշինյանn այդ հայտարարությունը իրոք արել էր, ստուգող հարթակը դրանք տեղադրում է՝ ցույց տալու և վերջում եզրակացնելու համար, որ այդ «անմեղ» հայտարարությունը Սևակ Հակոբյանը ներկայացնում է կոնտեքստից կտրված և մանիպուլյատիվ կերպով։ Ըստ որում, հարթակը, չի պնդում, բայց ասում է, «ըստ Նիկոլ Փաշինյանի, դատական համակարգը պատրաստ էր կատարելու վարչապետի հրահանգները, սակայն վերջինս, իր պնդմամբ, պայքարել է հենց դրա դեմ»։

Ու այստեղ ամենից հետաքրքիրն է․ Փաստեր ստուգող հարթակը, վարչապետ Փաշինյանի այդ բառերը «արդարացնելու» համար չէր ալարել, դուրս էր հանել, նրա ելույթներից, հարցուպատասխաններից ինչ-որ դրվագներ, բայց շատ կարևոր փաստեր «վրիպել էր» աչքից։

Դանիել, եթե փաստեր ես ստուգում, ստուգիր, բայց եթե կարծում ես որ այդ եզրահանգումներին եկել եմ միմիայն այդ արտահայտության արդյունքում, սխալվում ես։ Այդ արտահատած միտքը, ընդամենը կարգախոսն է, իսկ գործողություննե՞րը։

Օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչները միասին, ձեռք ձեռքի տված՝ շրջափակում են դատարանները, դատավորը լուսամուտից է ներս ուզում մտնել, որ արդարադատություն իրականացնի, նրան զգետնում են։ Նիկոլն ասել էր, որ պետք է դատավոր չմտնի շենք, դատավորը Նիկոլի ասածը չէր արել․ տեսա՞ք ինչ եղավ։ Խոսքտ Դավիթ Բալայանի մասին է, որն ամենավարկանշային դատավորների եռյակում է։

Կրկնում եմ՝ եթե դուք մեկ-երկու ելույթ եք նայում արդարացնելու համար Նիկոլին, ես նայում եմ նաև գործողությունները՝ դատարանի դռների փակումից, դատավորների վրա գրոհներից, ՍԴ-ն արշավելուց մինչև ամենավերջին ելույթը։

Ամեն բան արժե միայն այս գաղտնալսումը նորից լսելը, եթե չեմ սխալվում՝ 18 թվականի դեկտեմբերի 5-ին հրապարակված, Փաշինյան-Վանեցյան-Խաչատրյան զրույցներից։ Այդ ժամանակ դեռ իր վարչապետության մեկ տարին չէր էլ լրացել։ Ու շատերի համար պարզ էր արդեն․ «Ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞» կարգախոսը Նիկոլի Հայաստանում որպես ՀՀ դատական համակարգի գործունեության հիմք ընդունելը։

Էս գաղտնալսումներին հաջորդած իրադարձությունների ժամանակ միմիայն խորացավ համոզմունքը, որ վարչապետը ոչ միայն չի պայքել այդ արատավոր երևույթների դեմ, այլ լիարժեք օգտվել է, որն էլ, Դանիել, ինձ՝ որպես լրագրող-վերլուծաբանի, իրավունք է տալիս գալ այդպիսի եզրահանգման։

Տեղադրեմ այստեղ ընդամենը մի քանի հատված այդ գաղտնալսումից, իսկ ամբողջական տեսանյութի հղումը կտեղադրեմ մեկնաբանության մեջ․ ով չի տեսել թող դիտի և ինքն իրեն հարց տա՝ այդ մարդը այդ խոսակցությունների մեջ, թեկուզ ամբողջական կոնտեքստի պահպանման պարագայում, արդյո՞ք պայքարում է դատական համակարգը անկախ թողնելու համար, թե՞ հակառակը։

Արթուր Վանեցյան - Նիկոլ Փաշինյան զրույց՝ համապատասխան հերթականությամբ։

- Նայեք, հիմա հլը իրան չեն հարցաքննել, կարանք հետաձգենք իրա հարցաքննությունը, Քոչարյանին էսօր անենք, պրծնենք, ավարտենք..․

- Հա, իրանը հետաձգեք, մինչև ես խոսամ:/Ս․Հ․ խոսքը Յու․ Խաչատուրովին կալանք տալու մասին է/

- Հա, իրանը հետաձգենք, էլի:

- Հա։ Չէ պետք ա տեղյակ պահել նախապես, որ հետո խնդիր չլինի:

- Հա, պետք ա ասենք էլի, որ հետո խնդիր չլինի:

- Իսկ էդ մյուս մասով ի՞նչ կա: /Ս․Հ․ խոսքը Ռ․Քոչարյանին կալանք տալու մասին է/

- Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունը ասում ա՝ հաստատ ա, դատավորը զանգեց ինձ ասեց մի քիչ վախումա էդ կալանքը տա, ասեցի մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա, որտեղ եք թույլ տեղ տեսնում, ու կասեմ, հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ զանգ կտա-կասի, պարոն վարչապետ:

- Շատ լավ, դե էդ մյուս մասով թող հետաձգեն, մինչև ես ստեղ բանը, նայի, ստեղ եմ, կակ ռազ կխոսամ։ Իսկ նորմա՞լ անցավ հանդիպումը:

- Շատ լավ, պարոն վարչապետ, շատ լավ:

- Լավ, լավ, հեսա ես կզանգեմ:

- Դե բանին հետաձգում ենք, բայց Քոչարյանին էսօր ձերբակալում ենք:

- Ես հեսա կխոսամ, հա, շատ լավ:

Մեկ այլ զանգի ընթացքում

- Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, ի՞նչ նորություն կա:

- Քոչարյանի հետ կապված դատարանում հլը լսում են, հեսա կտան բանը, Քոչարյանը կլինի:

Երբ Նիկոլ Փաշինյանի օրոք խոսում ենք դատական համակարգի այլասերվածության մասին, քրեական օրենսգրքի պղծման մասին, նկատի ունենք ելույթների ու քայլերի ամբողջությոնը։

Ի դեպ, այո, ժամկետի մասով առաջ եմ ընկել, Նիկոլը էդ հայտնի արտահայտությունը ոչ թե 100 օրն ամփոփելիս է արել, այլ՝ ձեր նշած ժամկետում, երբ արդեն էլ ավելի էր ամրապնդել իր իշխանությունը ու համոզված էր, որ իր խոսքին չէ չեն ասի։

Էնպես որ, որ կոնտեքստով էլ դիտարկեք, իշխանության մեկ ճյուղի ղեկավարի այդ խոսքը մեկ այլ ճյուղի մասին հանցագործություն է։


Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>