Ստվերային կառավարում. Ավինյանն ուզում է Կենտրոնի թաղապետ նշանակել իր դասընկերոջը
Դիտել նաև
9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ)
Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք
Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով
«Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է նրա համար, որ Հայրապետի հետ ազգակցական կապ ունի»․ Տիգրան Աբրահամյան
«Իշխանությունը վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին»․ Տիգրան Աբրահամյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը շարունակում է Երեւանի ստվերային կառավարումը, մասնավորապես, նա մայրաքաղաքում կադրային բուռն քաղաքականություն է իրականացնում՝ ընտրություններին ընդառաջ տեղերում ամրացնում է իր թիկունքը։ Առաջիկա օրերին, ըստ ամենայնի, պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը, ով ՀԱԿ-ի կադրերից է։
Կենտրոնում Ավինյանն ուզում է թաղապետ նշանակել իր դասընկերներից մեկին՝ Սամվել անունով, որը երկու շաբաթ առաջ է ժամանել ԱՄՆ-ից, որտեղ ժամանակավորապես բնակվում էր եւ բիզնես գործունեություն իրականացնում։ Հատկապես Կենտրոնում Ավինյանը մտադիր է նշանակել իր համար վստահելի անձի, քանի որ այս համայնքում իշխանական դիրքերն ամենաթույլն են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

