Կրակոցներ, սպանություններ կբեմադրի Փաշինյանն ընտրությունները տապալելու համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն Ախուրյան համայնքում է (տեսանյութ)
21
Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է Արցախը թուրքին հանձնած Փաշինյանին սպասարկող «քննչականի» կարած «գործի» աբսուրդին Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի փոքրիկ հիտլերիկության. ✅7 (տեսանյութ) Եթե ապացուցեն, որ շպիոն եմ՝ թող գնդակահարեն, եթե չէ՝ ասողը թող գա իմ առյուծի մոտ․ Ծառուկյանը․ Տեսանյութ Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Կապանում է (տեսանյութ) ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է Արցախը թուրքին հանձնած Փաշինյանին սպասարկող «քննչականի» կարած «գործի» աբսուրդին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի փոքրիկ հիտլերիկության. ✅7 (տեսանյութ) Կրակոցներ, սպանություններ կբեմադրի Փաշինյանն ընտրությունները տապալելու համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ (տեսանյութ) Եթե ապացուցեն, որ շպիոն եմ՝ թող գնդակահարեն, եթե չէ՝ ասողը թող գա իմ առյուծի մոտ․ Ծառուկյանը․ Տեսանյութ Գագիկ Ծառուկյանն Ախուրյան համայնքում է (տեսանյութ) Հայանիստում շտապօգնության բժիշկներին սպառնալու համար 49-ամյա տղամարդը ձերբակալվել է Հողը Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից գնում է (տեսանյութ) «Օրեր առաջ մեր տան վրա եղել է հարձակում»․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ Դոլար առ դոլար բացահայտելու ենք ՔՊ-ի թալանը (տեսանյութ) «Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) «Պետական դավաճան փնտրելու մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը»․ Դերենիկ Մալխասյան Իշխող ուժի նախընտրական սցենարը երեք ուժերը կոտրեցին. Քաղտեխնոլոգը՝ քարոզարշավի արմատական փոփոխությունների մասին 8 տարում 8 մլրդ դոլարի պարտք են ավելացրել (տեսանյութ) Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Կողմնորոշվի՛ր. Պուտինը քո լավագույն ընկե՞րն է, թե՞ քո դեմ գործակալներ ուղարկող. Տիգրան Քոչարյան ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Ես մեղադրnւմ եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա սովորական քաղաքական խшբեբш է. Լևոն Զուրաբյան ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածը ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ» Իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի (տեսանյութ) Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան Ծաղկաբույծնե՛ր, «շնորհակալ եղեք» ՔՊ-ին. Ռուսաստանն արգելում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին գնում է բիզնես խլելու ճանապարհով»․ Տիգրան Աբրահամյան Մերժվածության համը. «Փաստ» «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

Հիմա մենք մեծ նշանակություն ենք տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում․ Հայաստանում ՌԴ դեսպան

Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ստացել են երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ, բայց քանի որ դրանք հիմնված են շատ ամուր հիմքի, պատմական հարուստ շփումների վրա, հայ-ռուսական հարաբերությունները մնացել են եղբայրական և դաշնակցային՝ ամրապնդվելով և հարմարվելով նոր իրողություններին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների անցյալի, ներկայի և ապագայի մասին:

- Պարոն Դեսպան, ինչպես գիտեք՝ այս տարի Հայաստանը և Ռուսաստանը տոնում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ս. թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարեդարձի առիթով փոխանակվել են ուղերձներով: Այս կապակցությամբ կուզեի հարցնել՝ շատ հաճախ երկու կողմն էլ ընդգծում են, որ Հայաստանն ու Ռուսաստանը առանձնահատուկ հարաբերություններ ունեն: Ասացեք, իսկ ի՞նչն է առանձնահատուկ դարձնում հայ-ռուսական հարաբերությունները, և ինչպե՞ս կգնահատեք 30-ամյա այն ճանապարհը, որ հաղթահարել են Հայաստանն ու Ռուսաստանը անկախության շրջանում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո:

- Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները առանձնահատուկ են դարձնում այն արժեքները, այն ավանդույթները, որոնք ձևավորվել են ռուս և հայ ժողովուրդների միջև հարյուրամյակների ընթացքում, և այն, ինչ արվել է վերջին 30 տարիներին, համոզված եմ, որ անքակտելիորեն կապված է պատմական այն ողջ ժամանակաշրջանի հետ, որի ընթացքում մեր ժողովուրդներն առնչվել և փոխգործակցել են: Եվ մեր պատմության այս ընդհանրությունը, համատեղ ձեռքբերումները, համատեղ փորձությունները ստեղծել են մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունների շատ նշանակալի և արժեքավոր ճարտարապետություն, որը վերաբերում է ոչ միայն քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգության ոլորտին, այլ առաջին հերթին հոգևոր ընդհանրությանը, զգալի առումով՝ քաղաքակրթական, մտավոր ընդհանրությանը, և այն ժառանգությունը, որ այսօր ունեն մեր երկրները մշակույթի, պետականաշինության, հասարակական-քաղաքական, տնտեսական մշակույթի ոլորտներում, զգալի առումով մեր ժողովուրդների փոխգործակցության արդյունքն է:

Եթե խոսում ենք հետխորհրդային շրջանի մասին, ապա վերջին 30 տարվա ընթացքում, իհարկե, մեր հարաբերությունները նոր բնույթ են ստացել՝ երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ: Բայց քանի որ դրանք դրված են շատ ամուր հիմքի վրա, այդ հարաբերությունները մնացել են եղբայրական, դաշնակցային, և այն, ինչ միավորում է մեր ժողովուրդներին, ըստ իս՝ այս 30 տարվա ընթացքում ոչ միայն պահպանվել է, այլև ամրապնդվել է և հարմարվել է նոր իրողություններին:

Իսկ խոսել հանրահայտ այն փաստերի մասին, թե ինչպես ենք մենք կախված միմյանցից տնտեսապես, անվտանգության, քաղաքական ոլորտներում, մեր բազմաթիվ մշակութային, միջանձնային կապերում, կարծում եմ՝ ավելորդ է. բոլորս էլ շատ լավ գիտենք դա:

-Հետաքրքիր են ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունները, այլ նախ և առաջ հայերի և ռուսների, հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների հիմքը: Էթնիկ առումով մենք, իհարկե, տարբեր ենք, թեև հավատքը նույնն է: Ամեն դեպքում, մենք շատ լավ ենք իրար հետ լեզու գտնում և շատ լավ հասկանում ենք իրար: Ռուսաստանում հսկայական թվով հայեր են ապրում, շատ ռուսներ կան նաև Հայաստանում, մեծ թվով ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան հատկապես վերջին տարիներին: Ո՞ր գործոնները, հոգևոր և մշակութային ո՞ր արժեքներն են, Ձեր կարծիքով, մերձեցնում հայ և ռուս ժողովուրդներին:

-Հենց այն, ինչի մասին խոսում էի: Իսկապես, մեր հարաբերությունները շատ խորը ավանդույթներ ունեն, մենք իսկապես շատ մեծ ճանապարհ ենք անցել իրար հետ, և մեզ մերձեցնում են հոգևոր արժեքները և մշակույթը: Իսկապես, մեր ժողովուրդների մշակույթը զարգացել է շատ սերտ միահյուսման մեջ: Դրանք, կարծում եմ, ընդհանրության բազմաթիվ տարրերն են մեր գիտակցության մեջ:

-Խոսքը հավանաբար հիմնականում խորհրդային կամ հետխորհրդային ժառանգությա՞ն մասին է:

- Գիտեք, ես դա չէի տանի դեպի խորհրդային կամ հետխորհրդային երևույթներ: Մենք իսկապես ապրել և փոխգործակցել ենք միասին դարեր շարունակ՝ պատմական տարբեր շրջափուլերում և շատ մեծ ազդեցություն ենք գործել միմյանց վրա՝ մշակութային, մտավոր, հոգևոր, և այսօր այդ ամենը, բնականաբար, իր արտացոլումն է ունենում:

- Իսկ ի՞նչ ընկալում ունի Հայաստանը Ռուսաստանում:

-Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր: Դուք քիչ առաջ հիշատակեցիք, որ շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան: Կարծում եմ՝ դա պատահական չէ: Բացի այն, որ մուտքի ռեժիմն է շատ պարզեցված, մեծ դեր է խաղում նաև այն, որ ռուսաստանցիները շատ լավ են զգում իրենց այստեղ՝ ճիշտ այնպես, ինչպես, ես համոզված եմ, շատ լավ են իրենց զգում հայերը Ռուսաստանում:

-Որո՞նք են Ռուսաստանի առաջնահերթությունները Հայաստանի հետ հարաբերություններում, և ինչպիսի՞ն եք Դուք տեսնում հայ-ռուսական հարաբերությունների ապագան, Ձեր կարծիքով՝ ո՞ր ուղղությամբ դրանք կզարգանան՝ նկատի ունենալով Ռուսաստանի և Հայաստանի նոր մարտահրավերները:

-Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, ապա մեր ընդհանուր շահն, իհարկե, այն է, որ պահպանենք և բազմապատկենք մեր երկրների և ժողովուրդների հարաբերություններում կուտակված այն հարստությունը, այն վաստակը, որ մենք ունենք այսօր, և հարմարեցնենք մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ լինի անվտանգությունը, տնտեսությունը թե մշակույթը, հարմարեցնենք դրանք այն նոր իրողություններին և մարտահրավերներին, որոնց մեր երկրները առերեսվել են:

Ի դեպ, այդ իմաստով շատ կարևոր նշանակություն ունի մեր ընդհանուր մասնակցությունը ինտեգրացիոն միավորումներին՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), և վերջերս տեղի ունեցած կլոր սեղանի անցկացումը այնպիսի արդիական թեմայով, ինչպիսին է «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո», որը տեղի ունեցավ ապրիլի 6-ին Երևանում, խոսում է այն մասին, որ դա իսկապես մեր փոխհարաբերությունների շատ կարևոր մասն է: Ինտեգրացիոն գործընթացների զարգացման, աշխարհի փոխկախվածության խորացման դարաշրջանում հարաբերությունների նշված ասպեկտը շատ կարևոր է, և երկու կողմն էլ ամբողջությամբ գիտակցում են այդ կարևորությունը:

-Այս համատեքստում, հատկապես վերջին շրջանում, ժամանակ առ ժամանակ ինչ-որ աղոտ հեռանկարներ են նշմարվում, ակնարկներ են հնչեցվում Ռուսաստանի և Բելառուսի միասնական պետության ընդլայնման, այլ խոսքերով՝ Ռուսաստանի առաջնորդությամբ և իր մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ միասին ընթացող ինտեգրացիոն գործընթացների խորացման մասին: Այդպիսի ակնարկ վերջերս Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցի ընթացքում արել է, օրինակ, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Հետաքրքիր է Ձեր մեկնաբանությունը այս հարցի վերաբերյալ: Կա՞ արդյոք այդպիսի իրական հեռանկար, որ ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածությունում կարող են այդ ուղղությամբ տարվել:

-Ինչպես արդեն ասացի՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի և մեր բոլոր դաշնակիցների մոտեցումն այն է, որ ինտեգրման գործընթացներն, անշուշտ, շատ մեծ կարևորություն ունեն, և մենք պատրաստ ենք գնալու այդ ճանապարհով այնքան, որքան դա համապատասխանում է մեր երկրների շահերին: Բայց ուզում եմ ընդգծել շատ սկզբունքային մի հանգամանք, որ ինտեգրման այդ գործընթացները յուրաքանչյուր մասնակից պետության ինքնիշխան ընտրության արդյունքն են: Ուստի կարծում եմ, որ փոխգործակցության, ինտեգրման այն ձևաչափերը, որոնք կարող են ի հայտ գալ կամ զարգանալ, կախված են, առաջին հերթին իրական վիճակից և մեր երկրների պահանջներից, ինչպես նաև՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխան որոշումից:

Հիմա մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում գոյություն ունեցող ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, և դա հենց յուրաքանչյուր մասնակից պետության քաղաքական, ինքնիշխան և գիտակցված ընտրության արդյունքն է: Ահա այդպես էլ մենք դրան վերաբերվելու ենք:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>