ՔՊ-ական քարոզիչները, «հորքուրի գանձն» ու ալբանական ջոկատի խարակիրին
«Oragir.news»-ը գրում է․
«Փաշինյանի նախկին վարորդ Ամիգո Ղուկասյանը և իշխանական հայտնի քարոզիչ «Ռուպր Դավոն» վերջին շրջանում ընդհատակ են անցել, սակայն դա՝ միայն արտաքուստ:
Նրանք ավելի օպերատիվ են հարցեր լուծելիս, քան անգամ ՔՊ-ական շատ պատգամավորներ: Հենց նրանց միջոցով են մարդիկ տեղավորվում աշխատանքի, ոմանք անգամ հեռացվում են աշխատանքից:
«Ռուպր Դավոն» անգամ ՔՊ-ականների վրա է «բոցվում» TikTok-ում: Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանից մի կտոր տեսանյութ է դրել TikTok-ում ու վերնագրել «Լրիվ հորքուրի գանձ», Տիգրան Ավինյանից ևս տեսանյութ կա՝ բազմաթիվ հայհոյախառն մեկնաբանություններով, որոնք «Ռուպրը» զլացել է ջնջել կամ չի «նկատել»:
Նախագահ Արմեն Սարգսյանը նրա «տարածքում» «միքսվել» է «Զանգեզուր» ֆիլմի համանուն հերոսի հետ, որը պարում էր ժայռի գագաթին:
ԱԺ-ում տեղի ունեցած պատգամավորական բախումներն էլ են «Ռուպրի» համար TikTok-ի թեմա դարձել, ինչը նա վերնագրել է «Նոր սուպերբոց. Քոչարյանի ալբանական ջոկատի խարակիրին»:
Իսկ նրա TikTok-ի բովանդակության թագն ու պսակը իր սիրելի Նիկոլ Փաշինյանն է, ում «հովանու» ներքո իր սուրը կտրում է աջ ու ձախ»: