Ծաղկազարդի տոնին եկեղեցիներում կատարվելու է մանուկների օրհնության հատուկ կարգ
Դիտել նաև
«Պատրաստվո՞ւմ եք դիմակայել նոր հարձակումներին». լրագրողը՝ Գարեգին Բ-ին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի
Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը
Վեհափառին կալանավորելու սպառնալիք–մեսիջներ են փոխանցում Մայր աթոռին
Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը
Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի տոնախմբելու է ապրիլի 10-ին: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Այս կապակցությամբ հայկական բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է մանուկների օրհնության հատուկ կարգ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվեն հետևյալ արարողությունները`
1. Առավոտյան ժամը` 10:00-ին, Սուրբ Գայանե վանքի բակում տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ,
2. 11։00 Սուրբ Պատարագ Գայանե վանքում, որից հետո կկատարվի մանուկների օրհնության կարգ:

