Իրանա-ադրբեջանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցել
Դիտել նաև
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը համատեղ տեղեկատվություն են հրապարակել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 7-ին, ժամը 21:25-ի սահմանում, Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մոտակայքում երեք անհայտ անձ Իրանի կողմից խախտել է սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել կանգառի հրամանին և հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանագծի վրա։
Սահմանապահների կողմից զենքի կիրառման արդյունքում մեկ սահմանախախտ վնասազերծվել է, մեկին բերման են ենթարկել, մեկին հաջողվել է փախչել։ Սահմանախախտին վնասազերծելիս հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, 24 կիլոգրամ 730 գրամ թմրամիջոց և 300 մեթադոն հաբ։
Աղբյուր՝ tert.am

