ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Երեխուս գլուխը ուտողի հետ խնջույքի սեղանի շուրջ չեմ նստի. զոհվածներից շատերի ծնողները մերժել են Աննա Հակոբյանի հրավերը

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ևս մեկ հանդիպում է նախաձեռնել արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հարազատների հետ: Այս անգամ հավաքույթը կազմակերպվել է Կառավարական առանձնատանը:

Ապրիլի 7-ին ընդառաջ, վարչապետի կինը հրավերներ է ուղարկել նաև որդեկորույս այն ծնողներին, որոնք նախորդ միջոցառմանը չէին հրավիրվել: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից շատերի ծնողները մերժել են Աննա Հակոբյանի հրավերը:

Պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր հետ կապվել են Ավանի թաղապետարանից և հայտնել, որ ապրիլի 7-ի առթիվ վարչապետը հրավիրել է կառավարական առանձնատուն: Արմինե Հարությունյանը մերժել է հրավերի առաջարկը:

«Իմ տղային ուղարկել են գրավված Հադրութ, տղայիս սպանողը եղել է ղեկավարությունը, ոչ թե իր հրամանատարը, որը նույնպես զոհվել է: Քրեական գործ է հարուցված, մինչև այսօր մեզ մեկը չի զանգել, ասի, կներեք, չենք գտնում մեղավորին: Ես համարում եմ, որ մեղավորը վարչապետն է, ես ինչո՞ւ պետք է հրավերն ընդունեի, իսկ եթե մեղավոր չի, թող մեղավորներին գտնի, 76 հոգուց կազմված վաշտից մեկը չի փրկվել, դա նշանակում է, որ իրենք գնացել են գրավված Հադրութ, ո՞վ պետք է իմանար Հադրութը գրավված է եղել, թե՞ ոչ, իմ տղային ծուղակ ուղարկողներին ես չեմ ներելու:

Էսքան ժամանակ է անցել, իրենք գիտե՞ն, որ ես ապրում եմ էսինչ հասցեում ու հերոսի մայր եմ, մեկուկես տարի է անցել: Անցած տարի էլ է եղել մարտի 8, ապրիլի 7, էդ ո՞նց է հիմա են հիշել, ես իմ երեխու գլուխը ուտողի հետ չեմ նստի խնջույքի սեղանին: Մեր խնջույքներն իրենք վերջացրել են էն ժամանակ, երբ պատերազմը սկսվել է»,-ասաց Արմինե Հարությունյանը:

44-օրյա պատերազմում զոհված Հենրի Հարությունովի մայրը՝ տիկին Աիդան, նույնպես մերժել է Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու հրավերը:

«Կենտրոնի թաղապետարանից զանգեցին, ասացին՝ ապրիլի 7-ի կապակցությամբ Աննա Հակոբյանը միջոցառում է կազմակերպում, ցանկանո՞ւմ եք մասնակցել, ասացի՝ ոչ, ես մարդասպանների կազմակերպած ոչ մի միջոցառման չեմ պատրաստվում մասնակցել, այն կողմում քար լռություն տիրեց, ասացին՝ կներեք ու անջատեցին: Այդ կինը անամոթաբար մարտի 8-ից հետո կրկին շարունակում է զանգել որդեկորույս մայրերին, ձեռք է առնում, ծաղրի առարկա ենք դարձել իր համար: Ես չեմ հասկանում այն մայրերին, որոնք համաձայնում են գնալ, գուցե վախից դրդված են գնում, բայց ինչի՞ց եք վախենում, եթե որդի եք կորցրել, արդեն վախեցել՝ պրծել եք, էլ ինչի՞ց եք վախենում, նա ո՞վ է, որ դուք վախենում եք»,-ասաց Աիդա Խաչատրյանը:

Աննա Հակոբյանի հրավերը մերժել են նաև Կարապետյանները: «Վարչապետի կնոջ աշխատողներից ինչ-որ մեկն էր զանգել եղբորս կնոջը ու հրավիրել: Եղբորս կինն ասել է, որ նպատակահարմար չի համարում իրենց հետ սեղան նստել: Ո՞նց կարելի է մեր երեխաներին սպանողի հետ սեղան նստել: Չեմ հասկանում էն ծնողներին, որ սատարում են մեր երեխաներին սպանողներին, մենակ մի բան կասեմ՝ անիծվի Նիկոլը իր յոթ պորտով: Ինձ տհաճ է իրենց մասին խոսելը, ատում եմ իրենց, իրենց անունը որ լսում եմ ամբողջ մարմնով դողում եմ»,-հրավերը մերժելն այսպես մեկնաբանեց պատերազմում զոհված Կարեն Կարապետյանի հորաքույրը՝ Կարինեն:

Նախորդ անգամ Աննա Հակոբյանը ռեստորաններից մեկում էր կանանց տոնի առթիվ միջոցառում կազմակերպել, որը քննադատությունների առիթ էր տվել՝ հատկապես միջավայրին ոչ հարիր երաժշտության պատճառով: Դրանից հետո Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ում տեսաուղերձների շարք է սկսել, որտեղ խոսում է արցախյան տարբեր պատերազմների զոհվածների մայրերի, կանանց նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին, պնդելով, թե հասարակությունը բացասական վերաբերմունք ունի նրանց նկատմամբ, որոնք վերադառնում են բնականոն կյանքի, կամ էլ որոշում են երեխա ունենալ:

«Մեր հերոսների մայրերը բախվում են հանրային պարսավանքի, խանութ գնալու, խնամված լինելու, երեխա ունենալու համար»,-ասել էր Աննա Հակոբյանը:

Մոտ երեք ամիս առաջ է լույս աշխարհ եկել պատերազմում զոհված Հենրի Հարությունովի քույրը՝ Նելլին: Մայրը պատմում է, որ շրջապատում միմիայն դրական արձագանքներ է լսել կրկին երեխա ունենալու առիթով:

«Ես մարդկանց դեմքին միայն զարմանք եմ նկատել, այն էլ՝ լավ իմաստով: Ես վատ բան չեմ տեսնում, որ որդեկորույս մայրը մազերը կներկի, կամ էլ գունավոր շոր կհագնի: Խնդիրը Աննա Հակոբյանի մեջ է, Աննա Հակոբյանի հետ հաց կիսելու առիթ չպետք է ունենան որդեկորույս մայրերը: Իսկ ինքը խնդիրը շուռ տվեց, թե վատ մի նայեք նրան, երբ որդեկորույս մայրերը խնջույքի են մասնակցում, պարում, խնդիրն այն է, որ քեզ հետ չպետք է մասնակցեին այդ խնջույքին»,-նկատեց Աիդա Խաչատրյանը:

Պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, նույնպես բալիկի է սպասում: «Բարեկամներից, հարևաններից սկսած անծանոթներով վերջացրած միայն լավ խոսքեր եմ լսել, հայացքներ տեսել՝ այս կարգավիճակով պայմանավորված: Չեք պատկերացնի՝ ինչքան մարդ է սպասում երեխայիս ծնվելուն, որ ինչ-որ նվեր առնի, ինչ-որ բանով օգնի: Երբ դեռ նկատելի չէր հղիությունս, շատերն ասում էին՝ երեխա ունեցիր, ես երբեք չեմ նկատել, որ ինչ-որ մեկը խեթ հայացքով ինձ նայեր կամ էլ նայի: Հարյուրավոր նամակներ եմ անծանոթներից ստանում, որոնք ջերմ խոսքեր են ասում, էմոցիաները շատ դրական են»,-ասաց տիկին Արմինեն:

Այսօրվա միջոցառման ավարտից հետո Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ շնորհավորելով կանանց Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ «Դուք իրավունք չունեք խեղճանալու: Մեր ճակատագիրը ձեր ձեռքում է։ Անհանդուրժող եղեք ամենաչնչին կեղծիքի, անարդարության, կաշառակերության, անհավասարության, խաբեության, մեքենայությունների, անիրավության, ամբարտավանության, ծուլության, չարության և մեր երկրի հզորացմանը խոչընդոտող բոլոր մյուս արատավոր երևույթների նկատմամբ։ Դարձեք այդպիսին, հսկեք բոլորին՝ հանո՛ւն մեր նահատակված տղաների հիշատակի»,-գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>