Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն ազատվել է աշխատանքից
Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Լևոն Սարդարյանը։
Ավանի թաղապետ Արա Դանիելյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Պողոսյանն արդեն ազատվել է աշխատանքից։
Ներսես Պողոսյանը, ում մամուլն անդադարձել է մի շարք աղմկահարույց թեմաներով, 2019թ. փետրվարի 20-ին նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: