Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Ես չեմ պատկերացնում ՀՀ իշխանություն, որը Արցախը դիտարկի Ադրբեջանի կազմում․ Բաբայան

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԽ նախագահ Շառլ Միշելի քավորությամբ նախօրեին Բրյուսելում կայացավ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, որի արդյունքները խիստ մտահոգիչ են։ Տարածված հաղորդագրության մեջ Արցախի եւ նրա կարգավիճակի մասին բառ անգամ չկա, փոխարենը երկու երկրների ԱԳՆ-ները հանձնարարականներ են ստացել՝ լծվել սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցերին եւ խաղաղության պայմանագիր ստորագրելու գործին։ Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զրուցել ենք Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։

- Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո Արցախի, նրա ապագայի, կարգավիճակի մասին որեւէ հիշատակում չկա, փոխարենը մեկնարկում է սահմանազատման գործընթացը, ինչից կարելի է ենթադրել, որ խաղաղության պայմանագրի շուրջ կողմերը եկել են համաձայնության։ Ինչպե՞ս կգնահատեք բրյուսելյան պայմանավորվածությունները, ինչպե՞ս եք այս իրավիճակում տեսնում Արցախի հարցի լուծումը, ո՞ր ֆորմատում` հանդիպման ժամանակ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հիշատակում չի արվել։

- Մեզ համար Արցախի հարցը վաղուց լուծված է, մենք միշտ ունենք մեր տեսակետը, այդ տեսակետից չենք շեղվում եւ ունենք մեր կարմիր գծերը, իսկ կարմիր գիծն այն է, որ մենք Ադրբեջանի կազմում երբեք չենք լինելու, դա մեր կործանումն է։

Բայց հիմա եթե երկու կողմը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սկսում են սահմանազատման գործընթաց, մինչեւ ապրիլի վերջ պետք է ձեւավորվի հանձնաժողով, սա չի՞ նշանակում, որ կողմերը, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, վճռում են նաեւ Արցախի հարցը։ Այսինքն՝ Հայաստանից այն կողմ սկսվում է Ադրբեջանը, որի կազմում, փաստորեն, կա նաեւ Արցախ։

- Նախ եկեք չմոռանանք, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը մեկ օրվա, մեկ տարվա խնդիր չէ։ Այն բավականին երկար ժամանակ է պահանջում, եւ հույս ունենք, որ այդ ընթացքում նաեւ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հստակեցումներ կլինեն։ Բացի այդ, եկեք մի հարցը չկապակցենք մյուսին, Բրյուսելում, ըստ էության, քննարկել են երկկողմ հարաբերություններ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգ։

- Նախ՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ գործընթացներն արագանան, որովհետեւ հասկանում է, որ միայն Նիկոլ Փաշինյանը կարող է իր ցանկությունները կատարել` պետք է տեղավորվեն նրա պաշտոնավարման ժամկետում։ Եվ ամենակարեւորը՝ խաղաղության օրակարգի հաստատումն ուղիղ առնչվում է Արցախի խնդրին, եթե չասենք՝ փոխկապակցված է։

- Այո, փոխկապակցված են, բայց, այնուամենայնիվ, երկու առանձին հարց են իրենցից ներկայացնում։

- Հետեւաբար, եկեք ընդունենք, որ նորմալ չէ, երբ խաղաղության պայմանագրի կնքման մեկնարկը տալիս են՝ առանց հստակեցնելու Արցախի կարգավիճակը: Ավելին, բրյուսելյան հանդիպմանը նույնիսկ չի խոսվել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, դիցուք` արձանագրեին, որ նույն ձեւաչափով է շարունակվելու խնդրի կարգավորումը։ Տպավորություն է, որ Արցախն ընդհանրապես անտեսվել է այդ հանդիպման ժամանակ։

- Անտեսվել է, թե չի անտեսվել, խնդիրն այն է, որ այդ հանդիպման քննարկումներից երեւում է, որ քննարկվել են զուտ Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները։ Հակամարտության կարգավորման խնդրին անդրադառնալիս բնական է, որ պետք է քննարկեին Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ այլնի մասին։

- Բայց չէ՞ որ Հայաստանը` ի պատասխան Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի, որոնք, ըստ էության, նախապայմաններ են, լրացուցիչ առաջարկներ է ներկայացրել, եւ կան տեղեկություններ, որ հենց Արցախի ինքնորոշման մասին առաջարկ է արվել, ինչը կրկին, ոչ պաշտոնական տեղեկություններով, մերժվել է։

- Դա հարցրեք Հայաստանի իշխանություններից, ես փոխանցեցի մեր տեսակետը, որի մասին միշտ ենք բարձրաձայնել։

- Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, չե՞ք կարծում, որ Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելուց առաջ նախ պետք է հոգան Արցախի անվտանգության հարցը։ Դուք բավարարվա՞ծ եք բրյուսելյան հանդիպումից։

- Դա հարցրեք Հայաստանի իշխանություններից, ես կրկնում եմ՝ Արցախի համար կարմիր գիծն այն է, որ մենք Ադրբեջանի կազմում երբեք չենք լինելու, դա մեր կործանումն է։

- Վերջին ժամանակներում ակտիվ խոսակցություններ կան՝ եթե ՀՀ իշխանություններին չհաջողվի Արցախի կարգավիճակի հարցը լուծել, Արցախում հանրաքվե կանեն` Ռուսաստանի ազդեցության գոտի մտնելու պահանջով, հնարավոր համարո՞ւմ եք նման սցենարը։

- Կրկնում եմ՝ մեզ համար կարմիր գիծ է մի բան, որ չենք լինելու Ադրբեջանի կազմում, սա այն անընդունելի զարգացումն է, որ որեւէ մեկս չի հանդուրժելու, այդպիսի լուծումը լինելու է դատավճիռ, մահապատիժ մեզ համար, հետեւաբար, թե ինչպես կհասնենք մեր ուզած լուծմանը, դա ցույց կտա ժամանակը, բայց որ հասնելու ենք, դա լինելու է միանշանակ։ Ես չեմ պատկերացնում Հայաստանի իշխանություն, որ Արցախը դիտարկեն Ադրբեջանի կազմում։

- Բայց եթե սահման են գծում ու չեն հստակեցնում Արցախի կարգավիճակը, չի՞ նշանակում, որ դիտարկում են։

- Ես պիտի կրկնեմ իմ ասածը, դրա համար եմ ասում՝ հարցրեք Հայաստանի իշխանություններից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>