Զոհվածների մայրերը և կանայք վիրավորված հեռացել էին` չսպասելով Աննա Հակոբյանի ժամանելուն
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 8-ին բարձրացված աղմուկից հետո Աննա Հակոբյանը կրկին որոշել էր հավաքույթ կազմակերպել ապրիլի 7-ի առիթով: Իշխող ամուսիններին բնորոշ է համառությունը: Եվ կառավարական առանձնատուն էր հրավիրել զոհվածների կանանց եւ մայրերին:
Կանանց մի մասը, որոնք իշխանություններին մեղադրում են իրենց զավակների մահվան մեջ, նախօրոք հրաժարվել էր մասնակցել այդ խնջույքին, ուստի իշխանությունը, որպեսզի ապացուցեր, որ մերժողները փոքրամասնություն են, գազելներով մարզերից զոհվածների հարազատներին բերել էր Երեւան: Նրանք հերթ էին կանգնել ներս մտնելու համար, ապա մտնելուց հետո տեսել էին, որ նստելու տեղ չկա, վիրավորված հեռացել էին` չսպասելով Աննա Հակոբյանի ժամանելուն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

