Բաթումի հայ բնակչության թիվը կրկնակի նվազել է
Araratnews.am-ը գրում է.
Վերջին 10 տարվա ընթացքում Աջարիայի Բաթում քաղաքի հայ բնակչության թիվը կրկնակի նվազել է. հաղորդում է Gemigrant հրատարակությունը՝ հղում կատարելով տեղի հայ համայնքի ղեկավարությանը:
«Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքում ապրել է շուրջ 27 հազար հայ, այժմ նրանց թիվը չի հասնում 12 հազարի»,- գրում է աղբյուրը:
Հրատարակության տվյալներով՝ Բաթումի հայ համայնքի ղեկավարները տեղեկացրել են Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանին, որ պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներն են, որոնք առաջացել են ռուսական ռազմաբազան դուրս բերելուց հետո: