Ի՞նչ արեց երեկվա հանրահավաքը և նրա յուրաքանչյուր մասնակիցը
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան
ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
Ի՞նչ արեց երեկվա հանրահավաքը և նրա յուրաքանչյուր մասնակիցը.
1. Փաստեց, որ իրենք իրենց իշխանություն համարողներին որևէ մեկը նոր զիջումների մանդատ չի տվել։
2. Հստակ արձանագրեց, որ տարատեսակ ճնշումների, շանտաժների արդյունքում ժողովրդի թիկունքում ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանում չեն ընդունվելու
3. Միջազգային գործընկերներին ստիպեց լսել Երևանի կենտրոնից հնչող մեկ այլ, այս անգամ ոչ պարտության ձայնը։
Երեկվա հանրահավաքի արձագանքները մենք դեռ ստանալու և տեսնելու ենք։
Բավարա՞ր էր արդյոք հանրահավաքը մեր ծավալած պայքարում հաղթելու համար՝ ո՛չ։
Բավարա՞ր էր այն պայքարի նոր մեկնարկի համար՝ այո՛։
Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

