Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Ցնորամիտ օսմանյան սուլթանները սպանել են իրենց եղբայրներին գահը պահպանելու համար․ Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրում է․

«Մենք բոլորս գիտենք, որ օսմանյան բանակն անողոք դաժանությամբ զավթել է բազմաթիվ երկրներ։ Նաև գիտենք, որ Օսմանյան կայսրությունը զանգվածային սպանություններ և ցեղասպանություն է իրականացրել միլիոնավոր հայերի, ասորիների, հույների և քրդերի նկատմամբ։ Սակայն քչերը գիտեն, որ օսմանյան սուլթանները սովորաբար սպանել են իրենց ընտանիքի անդամներին:

Վերջերս անհավատալի մի տեսանյութ դիտեցի YouTube-ում, որտեղ փաստագրված էր օսմանյան սուլթանների բարբարոսական վարքագիծը: Տասներեք րոպե տևողությամբ տեսանյութի համաձայն՝ օսմանյան ղեկավարներն զբաղվել են «հոռի և կործանարար գործերով»։ Տեսանյութը վերնագրված է՝ «Զարհուրելի բաներ, որոնք «բնական» էին Օսմանյան կայսրությունում»։ YouTube-ը ցույց է տալիս, որ տեսանյութը տեղադրվել է 2021 թ. հոկտեմբերի 15-ին, և վեց ամսից պակաս ժամանակահատվածում այն դիտել է 640 975 մարդ, որոնցից 10 հազարը հավանել է տեսանյութը: Սա նշանակում է, որ ավելի քան 640 հազար մարդ այժմ տեղյակ է օսմանյան սուլթանների դաժանությունների մասին:

Ահա տեսանյութի մասնակի սղագրությունը.

«Երբ [Սուլթան] Մեհմեդ Նվաճողը պաշարեց Կոստանդնուպոլիսը, նրա հորեղբայրը պատերի վրայից կռվում էր նրա դեմ։ Օսմանցուն բնորոշ ձևով Մեհմեդը անողորմ վարվեց իր հորեղբոր հետ և գահը վերցնելուց հետո պատգամ հղեց օսմանցիների ապագա սերունդներին: Նա սկսեց հավաքել արական սեռի իր բոլոր ազգականներին և մահապատժի ենթարկեց նրանց: Իր անխղճությամբ նա չխնայեց նույնիսկ կրտսեր եղբորը, որն ընդամենը նորածին մի երեխա էր օրորոցում: Մեհմեթն առանց աչքը թարթելու շնչահեղձ արեց նրան: Երբ Մեհմեթը վերացրեց գահի համար իր բոլոր հնարավոր հավակնորդներին, նա հայտարարեց. «Իմ որդիներից ում որ անցնի սուլթանությունը, տեղին է, որ հանուն աշխարհակարգի նա սպանի իր եղբայրներին։ Ուլեմայի [բարձրաստիճան կրոնական առաջնորդների] մեծ մասը դա թույլ է տալիս: Ուրեմն թող գործեն դրանով»։

«Այսպիսով սկսվեցին սերունդների քաղաքացիական պատերազմների շարքը, երբ յուրաքանչյուր հաջորդ սուլթան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ստիպված էր ձեռքերը թաթախել իր եղբայրների, զարմիկների և հորեղբայրների արյան մեջ՝ գահը պահպանելու համար: Ասում են, որ մեկ այլ Մեհմեդ՝ Մեհմեդ III-ն այնքան սրտնեղած էր, որ հոգեվարքի մեջ մորուքն էր փետում, երբ կրտսեր եղբայրը ողորմածություն էր աղերսել և նորից ու նորից երդվել, որ երբեք զենք չի վերցնի նրա դեմ։ Սակայն, պարտավորված ընտանեկան ավանդույթներով, Մեհմեդ III-ն առանց որևէ խոսք ասելու շրջվեց, և հավատարիմ անձինք սպանեցին տղային՝ Մեհմեդ III-ի մյուս 18 եղբայրների հետ միասին: Բոլոր 19 եղբայրների մարմիններն ընկած էին Ստամբուլի փողոցներում, և ասում են, որ այդ գիշեր ողջ քաղաքը ողբում էր մահացածների հոգիների համար։ Նկատի ունեցեք, որ նոր սուլթանի գահակալությունից հետո սպանությունները չէին դադարելու։ Թագավորական ընտանիքի բոլոր ազգականների որսը շարունակվելու էր անողոքաբար»։

«Նույնիսկ Սուլեյման Հոյակապի ձեռքերը մաքուր չէին, քանի որ նա փողոցում աղեղնալարով խեղդամահ էր արել իր որդուն միայն այն պատճառով, որ նրա ժողովրդականությունը խելագարության խնդիր էր դարձել օսմանցիների ամենանշանավոր սուլթանի համար»:

«Սակայն երբ 1617 թվականին Ահմեդ Առաջինը հանկարծամահ եղավ, ընդհանուր համաձայնություն կնքվեց ազգականների և նրա թողած ընտանիքի միջև։ Այս անգամ Ստամբուլի փողոցները թագավորական արյունով ողողելու փոխարեն, հոգևորականները հանդարտորեն հաստատեցին առաջնեկության կիրառությունը [առաջնեկների իրավահաջորդության իրավունքը] և նոր սուլթան հայտարարեցին նրա կրտսեր եղբորը՝ Մուստաֆա Առաջինին, քանի որ Ահմեդի որդիները չափազանց երիտասարդ էին կառավարելու համար: Իրեն՝ Մուստաֆային խնայել էր իր եղբայր Ահմեդ Առաջինը, քանի որ 12 և 13-ամյա եղբայրները չափազանց մոտ էին միմյանց մահը պատվիրելու համար»:

«Այդ ժամանակվանից ազգականներին սպանելու քաղաքականությունը փոխարինվեց նրանց կալանավորմամբ։ Հնարավոր գահաժառանգներին բանտարկելու էին Թոփքափի պալատում։ Ստամբուլում այս հատուկ կացարանները կոչվում էին «քաֆես», որը թարգմանվում է որպես «վանդակ»։ Օսմանյան կայսրության իշխանը, հնարավոր է իր ամբողջ կյանքը բանտարկված անցկացներ «քաֆես»-ում՝ օր ու գիշեր պահակների հսկողության տակ։ Այս իշխանները ստացել են ամեն տեսակ շքեղություն և կարող էին վարել արքայական ցեղին վայել ճոխ ապրելակերպ, սակայն խստորեն կիրառվել են տնային կալանքի սահմանափակումները։ Դրա պատճառով շատ իշխաններ խելագարվել են ձանձրույթից կամ դարձել խիստ անառակ: Երբ նոր սուլթանին բերում էին [Պալատի] Երջանկության դարպասների մոտ՝ վեզիրների (նախարարների) հավատարմությունը ձեռք բերելու համար, դա առաջին անգամ էր, որ նա տասնամյակների ընթացքում դուրս էր գալիս «վանդակից»... Կատարյալ նախապատրաստություն չէ՞ր մի մարդու համար, որը պատրաստվում էր դառնալ տիրակալ: Եվ չնայած ծիսական քաղաքացիական պատերազմներին վերջ տրվեց, սակայն թագավորի ազգականները դեռ ապրում էին՝ իրենց գլուխը ամեն վայրկյան կորցնելու մշտական վախով»։

Տեսանյութի երկրորդ մասում ներկայացվում է սուլթանի մեկուսացված կյանքը պալատում՝ իր բազմաթիվ հարճերի հետ հարեմում, որը գտնվում էր սուլթանի մոր վերահսկողության տակ։ Մենք գիտենք, որ, ցավոք, այդ կանանցից մի քանիսը եղել են երիտասարդ հայ աղջիկներ։ Տեսանյութի անանուն հեղինակը նկարագրել է նաև գլխատումները պալատում և երկու սյուները, որոնցից կախվելու էին կտրված գլուխները։

Այսուհետ, եթե որևէ մեկը ձեզ ասի, թե Օսմանյան կայսրությունը եղել է հանդուրժող և քաղաքակիրթ, կարող եք նրան ուղարկել այս հոդվածի պատճենը կամ հղում անել յութուբյան վերոնշյալ տեսանյութին: Դա կլռեցնի նրանց։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>