ՀՅԴ֊ի հավաքը Գլենդելում՝ ի աջակցություն Երևանում տեղի ունենալիք հանրահավաքի. Տեսանյութ
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, «Շանթ» ուսանողական միության և Հայ Երիտասարդաց դաշնակցության նախաձեռնությամբ հավաք է տեղի ունեցել Արևմտյան ԱՄՆ֊ում։
Գլենդելում կայացած հավաքի նպատակն է եղել աջակցություն հայտնել ի պաշտպանություն Արցախի փողոց դուրս եկող հայրենակիցներին և Երևանում ապրիլի 5֊ին, ժամը 18։30֊ին տեղի ունենալիք հանրահավաքին։ Ելույթներով հանդես են եկել ուսանողական ֊ երիտասարդական միությունների ներկայացուցիչներ, համայնքային գործիչներ, քաղաքագետներ և այլք։
Yerkir.am-ն ստորև ներկայացնում է հավաքի տեսագրությունը և լուսանկարներ։