Կոչ եմ անում ապրիլի 5-ին գալ Ազատության հրապարակ, այլ ոչ թե աղետից հետո հայի բախտ անիծել․ փորձագետ. Տեսանյութ
Դիտել նաև
Ո՞վ է Թուրքիայի համար ավելի գերադասելի. Թրա՞մփը, թե՞ Հարրիսը. Մեկնաբանում են թուրք վերլուծաբանները
Էրդողանի մի արտահայտություն խիստ զարմացրեց ռուս և արևմտյան փորձագետներին, որը սակայն անտեսվեց Հայաստանում
«Կեղծ հետազոտողը պատմում է, որ քրիստոնեությունը Ադրբեջանում ավելի վաղ է տարածվել, քան Եվրոպայում»․ փորձագետ
Պուտինը ասաց՝ Արևմուտքը «գցող է». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Բացառված չէ ադրբեջանական կապիտալի ներթափանցումը Հայաստան՝ Shell ընկերության միջոցով․ փորձագետ
Ես ո՛չ «Հայաստան» դաշինքից եմ, ո՛չ «Պատիվ ունեմ» դաշինքից եմ, բայց բոլոր միջոցառումնեին փորձելու եմ ներկա լինել, որը ուղղված կլինի այս իշխանությունների հեռացմանը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, անդրադռանալով ապրիլի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին։
Փորձագետի խոսքով, բնական է, որ այդ հանրահավաքից հետո իշխանափություն չի լինելու, բայց այն կարող է սկիզբ դնել կարևոր գործընթացի։
«Մեկ հանրահավաքով հարց չի լուծվում, բայց սա կարևոր գործընթացի սկիզբ է դնում։ Պետք փորձել առավելագույն մասնակցություն ապահովել այս և հետագա գործընթացներին։ Կոչ եմ անում գալ Ազատության հրապարակ, կամք ի ցույց դնել, այլ ոչ թե աղետից հետո հայի բախտ անիծել»,- ասաց Ջամալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։