Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին
28
Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով

Հայկական օրակարգ. ինչպես կրկին դառնալ գործոն կամ՝ Հայկական նախաձեռնողականության մասին. Արմեն Գևորգյան

Աշխարհում և տարածաշրջանում վերջին զարգացումները վկայում են, որ սկսվել է նոր փուլ՝ միջազգային հարաբերություններ առանց կանոնների։ Ով ինչպես կարողանում, այնպես էլ կառուցում է իր քաղաքականությունը։ Շանտաժը, հանդիմանանքը, վախերը, որ կարծես թե մնացել էին անցյալում, այսօր կրկին արդիական են։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

«Հայաստանի գործող իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առաջ քաշեցին «խաղաղության դարաշրջանի» գաղափարը։ Նման օրակարգի խոցելիությունն ի սկզբանե նախանշվեց ներքաղաքական անոմալիաներով, որոնք տեղի ունեցան մեր երկրում։ Մեր տարածաշրջանում և մեր իրավիճակում խաղաղության մասին խոսել պատերազմում պարտված գործիչների շուրթերով՝ նշանակում է ի սկզբանե պատրաստ լինել նոր զիջումների, լինել անվճռական և ամբողջությամբ կախված արտաքին գործոններից (գործընկերներից)։ Սա խաղաղություն ձեռքբերել չէ, այլ՝ երկրի բնակչության մոտ գերակշռող վախի և տագնապի զգացման տարրական շահագործում։ Նման քաղաքականությունը վերջնարդյունքում հանգեցնում է այն բանին, որ թույլին կարելի է ավելի ուժեղ ցավեցնել և նրա հետ խոսել միայն վերջնագրերի լեզվով։ Արդյունքում հնարավոր չի դառնում չեզոքացնել պատերազմի վտանգը։

Խնդիրները, որոնց հիմա առնչվում է Հայաստանը, կարող էին չլինել, եթե ժամանակին ձևավորվեր նոր իշխանություն։ Այդ նոր իշխանությունը հնարավորություն կունենար՝ վերցնել դադար, ձևակերպել նոր փաստարկներ և սկսել իրական երկխոսություն գործընկերների հետ։ Բայց պարտությունից հետո թուլացած Հայաստանը չկարողացավ վերցնել այդ դադարը, որպեսզի հնարավորություն ունենար վերախմբավորվելու և նոր դիրքերից աշխատելու։

Այնուհանդերձ, նույնիսկ այսօր մենք ունենք հնարավորություն՝ ավելի համարձակ լինելու և տարածաշրջանում մեր կորցրած դիրքերը վերականգնելու։ Մենք պետք է գիտակցենք, որ 44-օրյա պատերազմից հետո, մեր ողջ թուլությամբ և խոցելիությամբ հանդերձ, Հարավային Կովկասի բանալին գտնվում է մեր ձեռքերում։ Բոլոր հիմնական խաղացողները հասկանում են, որ այսօրվա հայաստանյան որոշումների արդյունքում կա´մ Թուրքիան դառնում է Կովկասի նոր «նայողը», կա´մ այդ դերում մնում է Ռուսաստանը՝ դիրքերն ուժեղացնելու հեռանկարով։ Այս առումով կա որոշակիության խնդիր՝ թե ու´մ հետ է Հայաստանը կապում իր ապագան կամ ու´մ է հանձնելու Հարավային Կովկասի բանալին։

Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի արագ ստորագրումը ճանապարհ է բացում թուրքական էքսպանսիայի համար և որոշակի իմաստով դառնում է հետքայլ՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից։ Ադրբեջանը, չթաքցնելով իր մտադրությունները, արդեն բացահայտ հակառուսական խաղ է սկսել։ Բացառված չէ իրավիճակ, որ լարվածության բարձրացման դեպքում Ադրբեջանը ռուսական զենքը կիրառի Արցախում ռուսական զինվորականների դեմ։

Խաղաղության պայմանագիրը՝ առաջարկվող պարամետրերով, նշանակում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում, ինչը 30 տարի անկախության համար պայքարից հետո նշանակելու է՝ ունենալ Նախիջևանի ճակատագիրը։ Սա ենթադրում է նաև ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից և հետագայում ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։ Այսօր արագացված կերպով ստորագրելով խաղաղության պայմանագիր՝ առանց հայկական ռազմավարական շահերի, մենք նպաստելու ենք Թուրքիայի և նրա դաշնակիցների համար Հայկական հարցի փակմանը։ Իսկ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության հիմնական ելակետ է դառնում թյուրքական կոալիցիայի և ռուսական ուժերի պոտենցիալ ուղիղ առճակատումը։ Այսօր բոլոր կողմերը ձգտելու են խուսափել նման զարգացումից։   

Ինչու՞մ է հայկական նախաձեռնողականության էությունը.

1. Հայկական կողմը պետք է հետևի եռակողմ հայտարարությունների տրամաբանությանը, որտեղ չկա որևէ ձևակերպում խաղաղ պայմանագրի մասին։ Որքան էլ տարօրինակ է, սա այդ փաստաթղթերի ակնհայտ առավելությունն է, այդ պատճառով անհրաժեշտ է հրատապ կերպով հրավիրել Մինսկի խմբի համանախագահների հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով և առաջարկել՝ քննարկել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման սկզբունքները։ Պետք է անել հարցադրում՝ հրաժարվու՞մ է արդյոք Մինսկի խումբը այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներից, թե՞ ոչ և, հատկապես, ազգերի ինքնորոշման իրավունքից։ Պետք է փորձել հասկանալ՝ աշխատու՞մ է արդյոք Մինսկի խումբը, թե՞ կարգավորման պրոցեսը գտնվում է ազատ անկման մեջ։

2. Եթե միջազգային հանրությունը չի արձանագրում ազգերի ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը, ապա պետք է պարզ դառնա, որ հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում՝ ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես նաև Արցախում անցկացնել հանրաքվե՝ սեփական սուվերենության հարցով։

3. Հայաստանը պետք է պահանջի գերեվարված անձանց անհապաղ վերադարձ՝ որպես նախապայման՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների։

4. Հայկական կողմը պետք է միջազգային հարթակներում ավելի ակտիվորեն ներկայացնի Ղարաբաղում տիրող իրավիճակը և Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտման քաղաքականությունը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փաստերը։ Հայկական կողմը պետք է իրականացնի դիվանագիտական և տեղեկատվական աջակցություն ռուսական խաղաղապահ ուժերին։

5. Պետք է հրապարակայնացնել տարածաշրջանում բոլոր ճանապարհների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման տարբերակները, որոնք առաջարկում կամ քննարկում է հայկական կողմը, դրանով իսկ վերահաստատելով պատրաստակամությունը՝ իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայաստանը պետք է առաջարկի՝ հրավիրել այս թեմայով միջազգային կոնֆերանս՝ 3+3 ձևաչափի, ինչպես նաև՝ Չինաստանի, Հնդկաստանի, Պարսից Ծոցի երկրների, ԵՄ և ԱՄՆ, Համաշխարհային բանկի, Ասիական բանկի և Եվրասիական բանկի մասնակցությամբ, այսինքն՝ դոնոր-կոնֆերանս՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հիմնական ուղղությունների և զարգացման նախագծերի որոշման, ինչպես նաև՝ դրանց անխափան գործունեության երաշխիքների և իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման համար։

6. Անհրաժեշտ է նախաձեռնել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների նոր փուլի մասին հռչակագրի ստորագրում, որն ի թիվս այլոց պետք է պարունակի հետևյալ կետերը.

-Այն մասին, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը և պատրաստ է ցույց տալ ռազմական և այլ տիպի աջակցություն (այդ թվում՝ ՀԱՊԿ խողովակով)՝ Հայաստանի հանդեպ երրորդ երկրի ագրեսիայի դեպքում։

-Այն մասին, որ Ռուսաստանը և Հայաստանը պետք է համատեղ ջանքեր գործադրեն Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։

-Այն մասին, որ ռուսական կողմը երաշխավորում է՝ տարածաշրջանում երրորդ կողմին տրամադրված զենքը չի օգտագործվելու Հայաստանի և Արցախի դեմ։ Ռուսաստանը նախաձեռնում է քայլեր՝ Հայաստանի՝ սկզբունքորեն նոր հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման և ռուսական 102-րդ բազայի առավելագույն մոդեռնիզացիայի և ուժեղացման ուղղությամբ։

-Այն մասին, որ Ռուսաստանը պատրաստակամ է Հայաստանում համատեղ ռազմաարդյունաբերական համակարգեր ստեղծել։

-Այլ՝ Հայաստանի տնտեսական ինտեգրացիայի և պարենային անվտանգությանն աջակցող քայլեր։

7.Հայաստանն ինքը պետք է հրապարակայնորեն հայտարարի իր պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի հարցին։

8.Պետք է նախաձեռնել տարածաշրջանային կոնսուլտացիաներ՝ անվտանգային, հումանիտար և տնտեսական համագործակցության թեմաներով՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան ձևաչափով, օրինակ՝ կարելի է նախաձեռնել առաջին եռակողմ հանդիպումը՝ արտգործնախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով։ Պետք է առավելագույնս աջակցել Իրանի տնտեսական ծրագրերին՝ Հայաստանի հարավային շրջաններում։

9.Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պիտի պահպանենք առավելագույնս զգացմունքազերծ պրագմատիզմ։ Հայաստանը պետք է հստակ սահմանի, որ Թուրքիայի հետ երկխոսությունը և հարաբերությունների վերականգնումը բացառապես երկկողմանի օրակարգի հարց է։ Եթե այդ պրոցեսը պետք է պայմանավորված լինի Ադրբեջանի պահանջների բավարարմամբ, ապա թուրքերը պետք է հստակ գիտակցեն, որ Հայաստանը չի անի ոչ մի քայլ, որը կվնասի Ռուսաստանի շահերին։ Թուրքիայի հետ հարաբերություններում կարող ենք դնել կոնկրետ խնդիրներ՝ սահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործում, համատեղ տուրիստական կլաստերների ստեղծում, օրինակ՝ Անիում, հաղորդակցության ուղիների բացում և զարգացում, հայկական էլեկտրաէներգիայի արտահանում, Թուրքիայի հայ համայնքին աջակցություն և այլն։

10.Հայաստանը, լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է օգտագործի այդ հնարավորությունը՝ Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ բաց երկխոսության համար՝ քննարկելով այդ պետությունների՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ դաշնակցային պահվածքի խնդիրը։ Նվազագույնը պետք է ստանալ այդ պետությունների կառուցողական չեզոքություն։

Ամփոփում

Աշխարհը և հարևանները պետք է տեսնեն, որ մենք որպես պետություն չենք պատրաստվում մարել և պատրաստ ենք ոչ միայն լինել արժանի դաշնակից, այլև՝ ինքներս մեզ պաշտպանել։ Դրա համար պետք է որակապես նոր իշխանություն և հայկական աշխարհի ռեսուրսների համախմբում»,-գրել է Արմեն Գևորգյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>