Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Պատերազմ Արցախում
Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել

Ոտքի կանգնեք, լարեք վերջին ճիգերը, որպեսզի կերտվի մեր հաղթանակը. Նարեկ Մանթաշյանի բաց նամակը քրեակատարողական հիմնարկից

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը հրապարակել է Նարեկ Մանթաշյանի բաց նամակը քրեակատարողական հիմնարկից:

«Սիրելի հայրենակիցներ, ֆիզիկական անազատության մեջ գտնվելով, բայց իմ ողջ գիտակցությամբ ու բովանդակությամբ Ձեր արդար ու ազգանվեր գործին զորավիգ լինելով` իմ ողջույնի խոսքն եմ հղում Ձեզ։ Գիտակցելով մեր հայրենիքի առջև ծառացած ճակատագրական խնդիրները` կոչս ու խնդրանքս է Ձեզ` չկոտրվել, պայքարել, ոտքի կանգնել, երբեք չմտածել, որ ֆիզիկական մեկուսացումը, հետապնդումներն ու ռեպրեսիաները կարող են կոտրել մեզ։ Հավաստիացնում եմ հարազատներիս, ընկերներիս և իրապես հայ ժողովրդիս, որ անազատության մեջ գտնվելով` ես ավելի ազատ եմ, քան դատախազն ու քննիչը, որոնք իրականացնում են քաղաքական հետապնդում իմ նկատմամբ ու կատարում են բացահայտ պատվեր։ Սակայն ես չեմ ցանկանում խոսել իմ մասին, քանի որ ազգս ու հայրենիքս կանգնած են անդունդի եզրին։

Ուստի խնդրում եմ Ձեզ, մասնակցեք ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին ու պայքարեք։ Պայքարեք, որպեսզի մեր երեխաները և մեր թոռները ապրեն հզոր ու անվտանգ Հայաստանում։ Համարեք, որ Կառավարության շենքում իմ ծածանած հայոց Եռագույնը ես Ձեզ եմ փոխանցել, վերցրեք մեր սուրբ խորհրդանիշն ու գնացեք Ազատության հրապարակ։

Դրանով դուք ինձ Ազատություն կշնորհեք։ Ծածանե’ք հայոց Եռագույնը ի ցույց աշխարհի, որ հայի կամքը կոտրվել չգիտի, որ հայը հանձնվել չգիտի, որ հայը պարտվել չգիտի։ Գիտակցե’ք, որ Ձեզնից` յուրաքանչյուրիցդ է կախված մեր պետության ու պետականության գոյությունը, գիտակցե’ք, որ Ձեզնից յուրաքանչյուրը հայոց բնօրրանի զինվորն ու պաշտպանն է։ Այսօր, ցավալիորեն, մենք մեր պայքարը մղում ենք երկու խրամատում` այնտեղ, որտեղ մեր առջև արյունարբու թշնամին է, և այնտեղ, որտեղից խոսում են նույն թշնամու հետ բարեկամություն անելու մասին։ Մեր պայքարի խրամատները մեր հրապարակներն ու փողոցներն են, որտեղ մենք մեր միասնականությամբ ու վճռականությամբ պետք է ցույց տանք, որ հայի բազուկը չի թուլացել։ Հավատացե’ք, որ մեզնից յուրաքանչյուրիցս է կախված` մեր արդար պայքարը կավարտվի հաղթանակով, թե` ոչ։

Մասնակցելով 44-օրյա պատերազմին, պայքար մղելով նենգ դրածոների դեմ առաջին իսկ օրերից` ես իմացել եմ, որ իմ ժողովուրդը արժանի չէ այն ամենին, ինչ ունի այսօր։ Սա հային պատիվ չբերող իրականություն է, սա այն Հայաստանը չէ, որը մենք ցանկանում էինք փոխանցել մեր սերունդներին։ Մենք գիտենք` ինչ Հայաստան է մեզ պետք ու համոզված եմ, որ մեր երազանքների Հայաստանը կերտելու ենք։ Ոչինչ, ես պատրաստ եմ անժամկետ լինել անազատության մեջ, դրանով ինձ կոտրել չեն կարող, Ձեզ կոտրել չեն կարող, Մեզ կոտրել չեն կարող։

Մենք մեր երազանքների Հայաստանի հետևից ենք գնում, իսկ այդ Հայաստանում ներկայիս իշխանությունները անելիք չունեն, նրանք չեն ներկայացնում մեզ ու մեր սրբազան կամքը։ Նրանք հակաՀայաստան են։ Ոտքի կանգնեք, լարեք վերջին ճիգերը, որպեսզի կերտվի մեր հաղթանակը, որպեսզի այդ հաղթանակից հետո վերականգնվի արդարությունը, և որպեսզի ես` արդեն ազատության մեջ, ծածանեմ Եռագույնը այս անգամ ոչ թե Կառավարության շենքում, այլ Շուշիում։ Առաջ դեպի հաղթանակ։

Ձեր` Նարեկ Մանթաշյան»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>