Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Ինչ ակնկալել ընդդիմությունից և հասարակությունից

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5–ին, ժամը 18։30–ին Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով։

Դժվար չէ կռահել, որ հանրահավաքի հիմնական թեման լինելու է անվտանգությունը, Արցախում տիրող իրավիճակը, Հայաստանի շուրջ մտահոգիչ զարգացումները։

Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ասելու, գնահատելու, վերլուծելու բան չկա, ամեն ինչ պարզ է բոլորին, բայց դա միայն առաջին հայացքից։

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին և Ադրբեջանը պատրաստվում է լայնմամասշտաբ պատերազմի, արժանի է հստակ գնահատականի։

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ուռճացնում է պատերազմի վտանգը։ Սա պետք է հստակ ֆիքսել ու բացատրել, թե ինչո՞ւ է ուռճացնում։ Դա էլ իր պատասխանն ունի։ Ուռճացնում է, որպեսզի «հիմնավորի» և «արդարացնի» իր զիջումները՝ «Կյանքեր եմ փրկել ու խաղաղություն եմ բերել» դեմագոգիկ ձևակերպումներով։

Նիկոլն ուզում է վախեցնել հանրությանը, քանզի ինքն է վախեցած։ Վախենում է Ալիևից, Էրդողանից, Պուտինից, հայ ժողովրդից, բոլորից։ Ինքը վախեցած է և ուզում է վախեցնել բոլորին, որպեսզի ինչ ուզի անի։

Ահա նիկոլական այս բոլոր մոտռիվացիաները պետք է ընդդիմությունը բացատրի հանրությանը և ներկայացնի իրական խաղաղության սեփական օրակարգը, Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգի կարմիր գծերը։

–Հայաստանին անհրաժեշտ է նոր բանակցող. վախեցած ու պարտված Նիկոլ Փաշինյանը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել, նա բերելու է նոր պատերազմ ու է՛լ ավելի խայտառակ պարտություն,

–Արցախը երբևէ ու որևէ կարգավիճակով չպետք է լինի Ադրբեջանի կազմում. սա կարմիր գիծ է,

–ՀՀ–ն պետականորեն պետք է վարի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականություն. սա ևս սակարկելի չէ,

–հայ–թուրքական հարաբերությունները չպետք է շաղկապվեն հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ. հայ–թուրքական սահմանի բացման գինը չպետք է լինի Արցախի ու ՀՀ տարածքային ամբողջականության խաթարման հաշվին,

–Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումը պետք է լինի ՀՀ օրակարգում,

–հայ–ադրբեջանական սահմանազատումն ու սահմանագծումը պետք է տարանջատել Արցախի կարգավիճակի հարցից,

–հայ ռազմագերիների վերադարձը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է,

–ՀՀ տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է։

Ահա այն հիմնական սկզբունքները որոնք որպես այլընտրանք պետք է ներկայացվեն հանրությանն ու բացատրվեն, որ սրանք արժանապատիվ խաղաղության ապահովման կարևոր բաղադրիչներ են։

Ընդդիմությունը պետք է փակի բոլոր այն դեմագոգների բերանները, որոնք փորձում են նիկոլական զիջումների այլընտրանքը պատերազմը ներկայացնել։ Իրականում պատերազմ ու նվաստացուցիչ պարտություն բերել է ու բերում է Նիկոլը. սա պետք է հստակ ամրագրել։

Ի՞նչ ակնկալել հանրությունից

Ընդդիմությունից հանրային դժգոհությունն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքեր։ Սուբյեկտիվը մուտիլովչիկների արածն է, որը հետաքրքրություն չի ներկայացնում։ Այդ մուտիլովչիկները քաղաքական պարազիտներ ու լատենտ նիկոլականներ են՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք գիտակցո՞մ են իրենք դա, թե՞ ոչ։

Ուշադրության է արժանի հանրության օբյեկտիվ դժգոհությունը։ Դրանց թվին են պատկանում ընդդիմության կողմից կազմակերպչա–կառուցվածքային աշխատանքների բացակայությունը, հետևողականության բացակայությունը, որոշ դեպքերում խոսքի ու գործի հակասությունը, չիրականացված խոստումները, պրոակտիվ վարքագիծը, որոշ դեպքերում անհասկանալի ու անընդունելի պահվածքն ԱԺ–ում, անհասկանալի ու անընդունելի դիրքորոշումներն այս կամ այն հարցի վերաբերյալ և այլն։

Սրան ի պատասխան ընդդիմությունը կարող է ներկայացնել իր արդարացումները, տալ բացատրությունները, այս կամ այն քայլի հիմնավորումները, որոնց մի մասն օբյեկտիվ է, իսկ մյուսը՝ սուբյեկտիվ։ Սակայն այս ամենը մի կողմ դնելով՝ պետք է անցնել գործի։

Ճշմարտության չափանիշը պրակտիկան է։ Եթե ընդդիմությունը հաջողի, ապա ինքը կլինի ճիշտ, իսկ եթե չկորաղանա հանրության հետ շփվելու և քաղաքական հարցերը լուծելու արդյունավետ բանաձևը գտնել, կդառնա սխալ։ Բոլորի թիրախը պետք է լինի թուրք–ադրբեջանական օրակարգը սպասարկող նիկոլական խմբակի հեռացումը և ազգային իշխանության ձևավորումը։

Ինչ մնում է ՀՀ քաղաքացիներին, ապա պետք է լինել ակտիվ, դուրս գալ Նիկոլի տարածած վախերից և ստիպել ընդդիմությանը լինել հաշվետու և գործունակ։ Դրա կարևոր նախապայմանը սեփական մասնակցությունն է՝ լինի դա սոցցանցերում, այլ հարթակներում կամ հանրահավաքում։ Հանրահավաքի մասնակցությունը, եթե այլ օբյեկտիվ խանգարող հանգամանք չկա, պարտադիր է յուրաքանչյուրի համար։

Ապրիլի 5–ը նաև քաղաքական «ջերմաչափման» օր է լինելու։ Հետագա քայլերը նաև «ջերմաչափի» ցուցիչից է կախված։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի քաղաքական ջերմաչափը լինի անհրաժեշտ մակարդակի վրա։

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>