Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
24
Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Թուրքական «խաղեր» ընդդեմ բոլորի

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ուկրաինայի հակամարտությունը աշխարհում նոր ու անկայուն աշխարհաքաղաքական միջավայր է ստեղծել։ Եվ պետությունները, ուկրաինական իրադարձությունների հետ կապված որոշակի հեռանկարային հաշվարկներից ելնելով, հատուկ դիրքորոշում են ձևավորում։ Արևմտյան բլոկի մաս կազմող երկրները հիմնականում հանդես են գալիս Ուկրաինայի պաշտպանությամբ և սատարում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման քաղաքականությանը։ Սակայն որոշ պետություններ էլ, որոնց հետ ՌԴ-ն բավական սերտ կապեր ունի, դեմ են արտահայտվում Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցային քաղաքականությանը։

Իսկ բազմաթիվ երկրներ ուղղակի փորձում են չեզոք կամ հավասարակշռված մոտեցում որդեգրել՝ գտնելով, որ ռազմական գործողություններն ու հակամարտության շարունակական սրացումը սասանում է առկա աշխարհակարգի հիմքերը և բացասական հետևանքներ է ունենում ողջ մարդկության համար։ Այսպիսի դիրքորոշումների պրիզմայի ներքո հատկապես ուշադրության են արժանի Թուրքիայի մոտեցումները։ Անկարան մի կողմից Կիևին ակտիվորեն զինում է ու հայտարարում, թե ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից էլ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, հրաժարվում է միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին։ Դրանով Անկարան փորձում է ցույց տալ, թե հավասարակշռված մոտեցում ունի և կարող է Կիևի ու Մոսկվայի միջև հանդես գալ որպես միջնորդ. դրա արդյունքն էր նաև այն, որ Բելառուսում սկսված ռուս-ուկրաինական բանակցությունները օրերս իրենց շարունակությունն ունեցան արդեն Թուրքիայում։

Միևնույն ժամանակ, ուկրաինական ճգնաժամի ու Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների շարունակությունը ձեռնտու է Անկարային, քանի որ դրա արդյունքում Թուրքիան իր ծավալապաշտական նկրտումներն իրականություն դարձնելու հնարավորություն է տեսնում։ Մասնավորապես, թուրքական վերնախավի պանթուրքական ծրագրերի շրջանակներում են տեղավորվում Հարավային Կովկասն ամողջությամբ թուրքական ազդեցության տակ գցելու ծրագրերը։ Պատահական չէ, որ Թուրքիան միշտ փորձել է ակտիվ ներգործություն ունենալ Արցախյան հիմնախնդրի կապակցությամբ և, ինչու չէ, նաև հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմում, սակայն նրան թույլ չի տրվել, իսկ ներկայիս իրավիճակում Թուրքիային, կարծես թե, պղտոր ջրում ձուկ որսալու հնարավորություն է ընձեռվել։ Արցախյան պատերազմից հետո Անկարան հայտարարում է, թե հստակորեն տրամադրված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և սահմաններն այլևս փակ պահելու պատճառ չի տեսնում։ Անգամ վերջերս ՀՀ արտգործնախարարը մեկնեց մասնակցելու Անթալիայի դիվանագիտական համաժողովին։ Սակայն միամտություն է կարծել, թե Թուրքիան առանց նախապայմանների գնալու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Եթե 2008 թվականին սկսված «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, երբ Թուրքիան միջազգային ճնշման տակ էր և ներկայիս նման ամուր դիրքեր չուներ, չգնաց նման քայլի, ինչո՞ւ պետք է այժմ գնա։ Մյուս կողմից էլ՝ պատմությունը ցույց է տվել, որ թուրքական դիվանագիտությանը չպետք է երբեք հավատալ, քանի որ թուրքերին միշտ էլ բնորոշ է եղել ստելը, երկու լարի վրա խաղալը և ուխտադրուժ քաղաքականություն վարելը։

Եվ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ պետք է հասկացած լինեին, որ իսկապես «թուրքը մնում է թուրք», երբեք պետք չէ հավատալ նրանց խոսքին ու խաղաղություն մուրալու միջոցով ապավինել նրանց ողորմածությանը։ Տեսեք, ամենաթարմ օրինակը. Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն մի կողմից դրական է գնահատում Հայաստանի արտգործնախարարի հետ իր հանդիպումները և ձեռք բերված որոշ պայմանավորվածությունները, սակայն մյուս կողմից էլ հայտարարում է, թե Հայաստանի հետ հարաբերություններում առանց Ադրբեջանի համաձայնության որևէ քայլի չեն գնալու։ Ստացվում է, որ Թուրքիան միայն ու միայն նախապայմանների լեզվով է խոսում, իսկ այդ նախապայմաններն առաջ են քաշվում Ադրբեջանի միջոցով։ Այդ մոտեցման շրջանակներում է, որ Էրդողանը հայտարարում է, թե հայկական զինված ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն «Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»:

Փաստորեն, Թուրքիան ոչ թե ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, այլ նոր զիջումներ կորզել հայկական կողմից, ինչու չէ՝ նաև Հայաստանն ամբողջությամբ գցել թուրքական ազդեցության տակ։ Եվ պատահական չէ, որ Չավուշօղլուն ընդգծում է, որ Անկարան մտադիր է կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ պարզաբանումից պարզ դարձավ, որ Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ իսկապես եռակողմ հանդիպման նման առաջարկ եղել է, սակայն հայկական կողմը չի համաձայնել, ու հիմա էլ հայկական օրակարգում նման հարց չկա։ Ըստ էության, Թուրքիան ակնարկում է Հարավային Կովկասում եղած խնդիրները լուծելու նպատակով եռակողմ ձևաչափով աշխատելու իր դիրքորոշման մասին, որտեղ ինքը թելադրողի դեր կստանձնի։

Իսկ սա ուղիղ ու բաց ակնարկ է իրենց երազանքների մասին՝ տարածաշրջանից դուրս մղել միջնորդ երկրներին և առաջին հերթին Ռուսաստանին։ Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը, և դրա կազմակերպման հարցում բնական է, որ Ռուսաստանն էլ իր ներգրավվածությունն ունի, սակայն Բրյուսելում նախատեսվող հանդիպման ֆոնին երեք արտգործնախարարների առանձին հանդիպում կազմակերպելու թուրքական առաջարկը նշանակում է, որ Անկարան տորպեդահարելու է բոլոր այն պայմանավորվածությունները, որոնցում ինքը միջնորդի դերում հանդես չի եկել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>