Մալխաս Ամոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի ԵԱ
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Աշխարհի չեմպիոնը 1/4 եզրափակչում, համառ պայքարում 6-5 հաշվով հաղթեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ավելի վաղ Ամոյանը հաղթել էր Սլովակիան ներկայացնող Դենիս Հորվաթին, իսկ մեկնարկային գոտեմարտում Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Սինկևիչուսին: