Կոկորդիլոսագետը․ երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն (տեսանյութ) Եթե ուզում եք հասկանալ՝ իրականում ինչ է ուզում ասել Փաշինյանը, իջեցրեք հեռուստացույցի ձայնը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան
4
Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Պատերազմ Արցախում
Ուսուցչուհին Փաշինյանին սխալ է ներկայացրել Նյուտոնի առաջին օրենքը Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կոկորդիլոսագետը․ երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն (տեսանյութ) Ասա՝ ով է քո անվտանգության երաշխավորը, ասեմ, թե ով ես դու «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին. «Կոչ ենք անում քվեարկել «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին» Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ Քանաքեռ ՀԷԿ–ում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը րոպեներ առաջ հայտնաբերվել է Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ «Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) Եթե ուզում եք հասկանալ՝ իրականում ինչ է ուզում ասել Փաշինյանը, իջեցրեք հեռուստացույցի ձայնը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Վաղարշապատում Նիկոլն ու իր սրտի քաղաքապետը նույն մանկապարտեզը երկու անգամ են վերաբացել (տեսանյութ) ՔՊ-ն գլուխ է գովում, թե խաղահրապարակներ է կառուցում, փոքրիկ երևանցիները խաղահրապարակ են խնդրում (տեսանյութ) Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Դավիթ և Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից ՆԳՆ ոստիկանության հինգ ծառայող ենթարկվել են կարգապահական տnւյժի՝ ազատվելով ծառայությունից Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Խաղահրապարակների կառուցումը հաճախ ձգձգվում է, իսկ առկա խաղահրապարակները չեն պահպանվում պատշաճ վիճակում Բնակիչներն ահազանգում են․ Շիրակի փողոցում այս իրավիճակն է (տեսանյութ) Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան

Նոր պատերա՞զմ, թե՞ նոր կապիտուլյացիա

Դատելով ՀՀ անվտանգության խորհրդի վերջին հայտարարությունից, մարտի 31-ի կառավարության նիստին վարչապետի ելույթից, Հայաստանը կանգնած է հերթական ճակատագրական մարտահրավերի առջև։ Բոլորին հուզում է մի հարց․ ի՞նչ է լինելու, նո՞ր պատերազմ, թե՞ նոր կապիտուլյացիա, իսկ գուցե երկուսը միասի՞ն։ Այս հարցերի պատասխանն ստանալու համար առաջին հերթին հարկավոր է հասկանալ, թե գործող կառավարության վերջին 1,5 տարիների գործունեության կամ անգործության արդյունքում ինչպիսի մեկնարկային պայմաններում է գտնվում մեր երկիրը։ Արձանագրենք միայն փաստերը։

- Ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի հետ սահմաններին Ադրբեջանը զբաղեցրել է բոլոր նպաստավոր դիրքերը, բարձունքներն ու ռազմավարական հանգույցները։

- Անցյալ տարվա մայիսին, այնուհետև նոյեմբերին ադրբեջանցինցիների ներխուժման արդյունքում վերջիններս ռազմավարական բարձունքներ են զբաղեցրել Հայաստանի հյուսիսն ու հարավը միմյանցից բաժանող ամենանեղ հատվածում (Սև լճի հատված), ստեղծելով հարմար պլացդարմ՝ հնարավոր ռազմական բախման ժամանակ բլիցկրիգի միջոցով, ընդամենը հաշված ժամերի կամ օրերի ընթացքում երկիրը 2 մասի բաժանելու և Հայաստան-Իրան ցամաքային կապն ընդհատելու համար(տես՝ կից ներկայացված նկար №1-ը)։

- Այս տարվա մարտին ադրբեջանցիները նույնպիսի ռազմավարական առավելություն ստացան Արցախում, զբաղեցնելով ռազմավարական նշանակության բարձունքներ Խրամորթ և Փառուխ գյուղերի միջակայքում։ Այստեղ էլ Ադրբեջանը ստեղծել է իրական սպառնալիք՝ կարճ ժամանակում Արցախի հյուսիսը հարավից կտրելու տեսանկյունից։ Սա նույնպես Արցախի մեր վերահսկողության տակ պահպանվող տարածքի ամենանեղ հատվածն է(տես՝ կից ներկայացված նկար №2-ը)։

- Ադրբեջանը այլ ռազմավարական բարձունքներ է զբաղեցրել Արցախի և Հայաստանի հետ սահմանների բոլոր ուղղություններով՝ Նախիջևան, Վարդենիսի շրջան, Ջերմուկ և այլն։ Երասխի հատվածում զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ ՀՀ իշխանությունների առաջարկը նույնպիսի ռիսկեր է ստեղծում նաև այդ ուղղությամբ։

- Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել ռազմավարական նշանակության ճանապարհներ՝ այդ թվում Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը, Երևանը Կապանի և Սյունիքի մարզի այլ շրջանների հետ կապող միակ հուսալի ճանապարհը։

- Հանձնվել են Արցախի շուրջ գտնվող շրջանների ականապատման քարտեզները, ինչը էականորեն հեշտացնելու է ինչպես Հայաստանի(Քարվաճառի, Քաշաթաղի շրջանների ականապատման քարտեզները), այնպես էլ Արցախի սահմանների ուղղությամբ Ադրբեջանի զորքերի տեղաշարժը և հնարավոր հարձակվողական գործողությունները։

- ԶՈւ-ի մարտունակությունը գտնվում է պատմականորեն վատթարագույն մակարդակում, ոչ միայն արագ տեմպերով չեն վերականգնվել պատերազմի ժամանակ կրած ահռելի կադրային-տեխնիկական կորուստները, այլև հեռացվել են գրեթե բոլոր փորձառու սպաներն ու հրամանատարները, փաստացի չունենք ԳՇ պետ, իսկ պաշտպանության նախարարը քաղաքական գործիչ է։

- Նախորդ 1,5 տարիների ընթացքում այդպես էլ չենք կարողացել վերականգնել նորմալ հարաբերությունները ռազմավարական դաշնակից և ՀՀ ու Արցախի անվտանգության փաստացի միակ երաշխավոր Ռուսաստանի Դաշնության հետ, որի ամենավառ ապացույցն է վերջերս Ադրբեջանի և ՌԴ-ի միջև կնքված դաշնակցային փոխգործակցության պայմանագիրը։ Մինչ Ռուսաստանը փաստացի գտնվում է պատերազմական իրավիճակում, ՀՀ իշխանությունները արտաքին քաղաքական անհասկանալի վարքագիծ են դրսևորում՝ ԱԳ նախարարի հանդիպումները ՆԱՏՕ-ի շտաբում, վարչապետի՝ անհասկանալի օրակարգով շփումները ԱՄՆ պետքարտուղարի, մի շարք արևմտյան առաջնորդների հետ, սպասվող այցը Բրյուսել և ԵՄ միջնորդությամբ հանդիպումը Ալիևի հետ։ Ավելին, չվերականգնելով հարաբերությունները ՌԴ հետ՝ որևէ քայլ չի կատարվել նաև հնարավոր այլընտրանքային անվտանգային երաշխիքներ ստանալու ուղղությամբ՝ մասնավորապես Չինաստանի, Իրանի, այլ ուժային կենտրոնների հետ ռազմավարական համագործակցության խորացման միջոցով։

- Վերջին 1,5 տարիների ընթացքում Հայաստանը հետևողականորեն կատարել է Ադրբեջանի կողմից արհեստականորեն օրակարգ նետված նախապայմանները՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված տարածքների հանձնում, բոլոր ադրբեջանցի գերիների վերադարձ՝ առանց փոխադարձության, ականապատ քարտեզների հանձնում, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու պատրաստակամություն՝ առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանցիների դուրսբերման, 1-ին պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցիների դիերի վերադարձ, խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամություն, ադրբեջանական 5 կետերի ընդունում՝ այդ թվում տաածքային ամբողջականության ճանաչման կետը և այլն։ Այսպիսի զիջողական քաղաքականությունը ոչ միայն չի զսպում Ադրբեջանի ախորժակը, որը պարբերաբար խոսում է Երևանի, Սյունիքի և Սևանի նկատմամբ հավակնությունների մասին, այլ ավելի է ոգևորում վերջինիս։

- Ըստ էության, եթե հակառակորդի բոլոր նախապայմանները կատարվում են, ապա հետագայում դրանցից որևէ մեկի հնարավոր մերժումը բազմապատկում է ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու հավանականությունը։

- 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն ոչինչ չի արվել հանրային համերաշխությունը վերականգնելու ուղղությամբ, այլ երկիրը գտնվում է էլ ավելի պառակտված, քայքայված և բարոյալքված վիճակում։

Ահա սրանք են, հնարավոր մոտալուտ պատերազմից և/կամ կապիտուլյացիայից առաջ մեր ունեցած մեկնարկային պայմանները։ Ի՞սկ ինչ սցենարներ կարելի է ակնկալել։ Մեծ հաշվով դրանք երկուսն են, եթե չլինեն անսպասելի դրական ֆորսմաժորներ․

1․ ՆՈՐ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ. Հասկանալով պատերազմում հաջողության մշուշոտ հեռանկարը, իշխանությունը կգնա նոր կապիտուլյացիայի, կամ ինչպես Ալիևն է ասում, իսկ ՀՀ վարչապետը ըստ էության համաձայնում, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի արագ կազմակերպման՝ ընդունելով Ադրբեջանի ներկայացրած բոլոր նախապայմանները։

- Լավագույն դեպքում սա կարճ ժամանակով կհետաձգի պատերազմը՝ Ադրբեջանին հնարավորություն տալով էլ ավելի բարելավել դրանից առաջ իր մեկնարկային դիրքերը։

- Ավելի հավանական է, որ այն կուղեկցվի ռազմական գործողուններով՝ սողացող կապիտուլյացիան դարձնելով ավելի ու ավել անտանելի։

2․ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ. Հաշվի առնելով մեկնարկային պայմանները, սա ամենայն հավանականությամբ կհանգեցնի արագ պարտության՝ Հայաստանի և Արացախի հնարավոր մասնատմամբ՝ կրկին երկիրը տանելով դեպի կապիտուլյացիա, բայց արդեն ուժերի բալանսի էլ ավելի վատ պայմաններով և դե ֆակտո ստեղծված ողբերգական իրավիճակով։

Որո՞նք են հնարավոր դրական ֆորսմաժորները․

Դրանք կարող են լինել երկուսը՝ ներքին կամ արտաքին։ Ընդ որում, երկուսը միմյանց հետ փոխկապակցված են, քանի որ առանջինին պետք է պատրաստ լինի երկրորդը, և հակառակը։ Ցավոք այս պահին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրական ֆորսմաժորների նախանշաններ չեն երևում։ Ու չնայած դրանք կարող են լինել շատ անսպասելի, դեռ հարց է, թե որքանով ներդաշնակ կլինեն և միմյանց չեն բացառի ներքին և արտաքին գործոնները։

ՀՀ գիտակից քաղաքացուն մնում է միայն անխոնջ աշխատել ներքին դրական ֆորսմաժորի ստեղծման ուղղությամբ՝ հուսալով, որ արտաքին գործոնները գոնե այս անգամ կդասավորվեն ի շահ հայ ժողովրդի։ Հաշվի առնելով մեր բազմահազարամյա պատմությունը և անկախ ամեն ինչից գոյատևելու և զարգանալու՝ հայ ժողովրդի ունակությունը, ես չեմ բացառում արտաքին և ներքին դրական ֆորսմաժորների համընկնելու հնարավորությունը, առավել ևս, որ այլընտրանքը վերոհիշյալ 2 սցենարներն են, որոնցից յուրաքանչյուրը վերջնարդյունքում ենթեդրում է նոր պատերազմ և կապիտուլյացիա։

«Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>