2017թ. I կիսամյակում Հայաստանում օղու արտադրությունը նվազել է 38.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին վեց ամսում Հայաստանում արտադրվել է 2,127.9 հազար լիտր օղի։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 38.7%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի արտադրությունը նվազել է 12.3%-ով և կազմել 641.0 հազար լիտր։ Գինու արտադրությունն աճել է 26.5%-ով և կազմել 3,149.7 հազար լիտր, իսկ շամպայն գինիների արտադրությունն աճել է 16.8%-ով և կազմել 181.2 հազար լիտր։ Գարեջրի արտադրությունն աճել է 1.8%-ով և կազմել 6,380.5 հազար լիտր։