Էրդողանը «պաշտպանողական պատասխան» է անվանել Բաքվի գործողություններն Արցախում
Դիտել նաև
Փառուխում ռուսները անցակետ են դրել և չեն թույլատրում մտնել գյուղ, իսկ Քարագլխում ադրբեջանական դրոշներ են
Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Փառուխի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ նույնը
Փաշինյանի հայելային առաջարկով հայկական 5 դիրք դուրս է բերվել Փառուխից, ադրբեջանցիները եկել-ամրացել են․ անվտանգային փորձագետ
Թշնամին քանդում է հայկական գերեզմանները
Փառուխ գյուղի մոտ վնասվածք ստացած անձանցից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում և Քարագլուխ կոչվող բարձունքում «պաշտպանողական պատասխան են»։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ադրբեջանը գործում է եռակողմ հայտարարությունների համաձայն, ուստի Ադրբեջանի կողմից խախտման վերաբերյալ որևէ հայտարարություն քննարկելի չէ։ Այս դեպքում հարցն Ադրբեջանի վրա հարձակումն է, որին ի պատասխան հետևել է պաշտպանություն»,- հայտարարել Է Էրդողանը։
Ըստ Էրդողանի, գլխավորը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքից «Հայաստանի զինված ուժերի» ամբողջական դուրսբերումն ապահովելն է։
Zham.am