Գերու ծնողը քարով հարվածել է Կառավարության շենքին, ինչից հետո ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել
Դիտել նաև
Գիտակից մարդը, լսելով կառավարության ազդակները, չի կարող հանգիստ ապրել. Վարդան Արամյան (տեսանյութ)
Փաշինյանը չի հասկացել, որ մեզ հետ սպառնալիքի լեզվով խոսելն անիմաստ է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
«Կառավարության գլուխ» արտահայտությունից նեղվել է, իսկ «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ» բնորոշումից` ոչ (տեսանյութ)
Դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Արցախի նախագահը լրագրողներից թաքուն մտել է ՀՀ կառավարության շենք
Կառավարության շենքի մոտ այսօր վաղ առավոտից հավաքվել էին 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրկված, ապա գերեվարված տղաների հարազատները։ Կառավարության նիստից հետո նրանք զրուցեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, սակայն չցանկացան, որպեսզի լրատվամիջոցներն այն լուսաբանեն, գրում է 168.am-ը։
Ավելի ուշ հաստատված և Բաքվի բանտերում պահվող գերիների հարազատները փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտա-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածը։
Քաղաքացիներից մի տղամարդ էլ քարով հարվածեց Կառավարության շենքի մուտքի դռանը, ինչից հետո ոստիկանության կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ նրան բերման ենթարկեցին։