«Ռոման» առաջարկել է Մխիթարյանին երկարաձգել պայմանագիրը 1 տարով
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հռոմեացիներն առաջին առաջարկն են արել հայ կիսապաշտպանին՝ պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու մասին: Հռոմեական ակումբն առաջարկել է պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով և ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: