Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի
23
Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է Փաշինյանը Հայաստանում հակասահմանադրական կարգ է հաստատել. Ստեփան Դանիելյան Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ «Տելեկոմ Արմենիան» և «Ազերտելեկոմ»՝ ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին. 50 մտավորականների հայտարարությունը Պատերազմ Արցախում
Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ավա՞զ, թե՞ ասֆալտ ենք ուտելու. Եվրոպան ասում է՝ ՌԴ-ի հետ խզե՛ք կապերը, տոկոսով փող տամ. ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի վերջն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանի Խուդաթյանը Կոսին 7 հատ ծիրան է տարել Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գլnւխ կտրnղ թշնшմnւն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. Փաստաբան Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով 500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում. Մարիաննա Ղահրամանյան Հրազդանցիներ, իմացե՛ք. ԱՄՆ բնակիչները դատի են տալիս ԱԲ տվյալների կենտրոններին անտանելի աղմուկի պատճառով Չենք ճանաչում մեկին, որի ծաղիկները Եվրոպա են ուղարկել. հայ ծաղկաբույծները՝ ՌԴ-ի սահմանափակումների հետևանքների մասին Փաշինյանը գիտի՝ կաբինետի այլընտրանքը քննիչի մոտ ցուցմունք տալն է․ ընդդիմությունը ծանր գին է վճարելու Փաշինյանը Հայաստանում հակասահմանադրական կարգ է հաստատել. Ստեփան Դանիելյան Մեր նկատմամբ սա տեղեկատվական տեռոր է. Գոհար Մելոյան Պատերազմ՝ մեր հիշողության դեմ. ո՞վ հաղթեց՝ սիրտը՞, թե՞ ստամոքսը. Աշոտյան ՔՊ-ականների սիրելի ու եղբայրական ադրբեջանցիները Հայաստանը զավթելու և հայերին կոտորելու փառատոն են անցկացրել

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանը թուրքական միջանցք չէ

Այս տեքստի համահեղինակներից եմ։ Կազմողների մեջ չկան հասարակական կամ քաղաքական գործիչներ, ակտիվ կուսակցականներ։ Ամեն մեկը իր մոտ կհրապարակի նույն տեքստը։ 

Ցանկացած ոք, ով տեսնում է Հայաստանի (ներառյալ Արցախի) վրա կախված մոտալուտ մահացու վտանգը, կարող է միանալ այս կոչին այն կիսելով, կամ իր մոտ արտագրելով և հստակ տեղեկացնելով իր ընթերցողներին, որ միանում է կոչին։ Խնդրում եմ ակտիվ տարածել ոչ միայն ՖԲ-ում այլև տելեգրամյան ալիքներում, այլ հարթակներում, ակտիվ քննարկել այն։

* * *

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՆՀԱՊԱՂ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

ՈՎՔԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ. մարդիկ, որոնք տեսնում են Հայաստանի՝ ներառյալ Արցախի, կորստի իրական և մոտալուտ վտանգ, և չունեն պատրանքներ, թե ՀՀ ներկայիս իշխանական ռեժիմը պաշտպանելու է մեր երկիրը թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայից։

Արցախում վերջին իրադարձությունները մեզ համար անսպասելի չեն, քանի որ այսպիսի զարգացումների մասին 1.5 տարի զգուշացրել են փորձագետները և որոշ քաղաքական գործիչներ։ 

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերջնականապես քայքայեց հայկական զինված ուժերը, գլխատեց բանակը։ Ամենաթարմ օրինակը. մեկ ամսից ավելի է՝ թափուր է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Մենք հստակ գիտակցում ենք, որ ծայրահեղ վտանգավոր այս փուլում իշխանությունները ստանձնել են հայ ժողովրդի հնարավոր համախմբումը և դիմադրության ցանկացած նշույլն ամեն գնով խաթարող, հայկական պետության բոլոր ինստիտուտները սաբոտաժի ենթարկող թշնամական գործակալի դերը։

Այլևս աններելի միամտություն է և ուղղակի վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի ռեժիմից հայանպաստ քայլեր կամ գոնե «հայանպաստ չեզոքություն» ակնկալելը։

ՈՒՄ ԵՆՔ ԴԻՄՈՒՄ. հասարակական և քաղաքական գործիչներին, հայկական կազմակերպություններին, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, բոլորին, որոնք գիտակցում են հայ ազգին և հայկական պետականությանը սպառնացող մահացու վտանգը, առնվազն՝ Արցախի, Սյունիքի, ՀՀ այլ մարզերի ամբողջական կամ մասնակի կորստի իրական և մոտալուտ սպառնալիքը։

Առանձնակի շեշտում ենք բոլոր այն գործիչներին, որոնք ավանդ ունեն մեր պետականության կայացման, զարգացման և պաշտպանության գործում, որոնք առաջնորդել են Հայաստանը տարատեսակ ճգնաժամերում և այսօր էլ ի զորու են գործել ի շահ հայ ազգի և հայկական պետականության։

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ. մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, միավորվել հանուն Հայաստանի՝ ներառյալ Արցախի, փրկության և ստեղծել ազգային համակարգող մարմին հետևյալ գործառույթներով.

ա) Պետական կառավարման վակուումի պայմաններում ազգային ու քաղաքացիական ռեսուրսների կոնսոլիդացում, հանրային համերաշխության վերականգնում, ազգային համախմբում;

բ) Հայաստանի՝ ներառյալ Արցախի, պաշտպանությանն աջակցման միացյալ կոմիտեի ստեղծում;

գ) Օպերատիվ տեղեկատվական շտաբի ստեղծում, որը կիրազեկի բնակչությանը, կտրամադրի հնարավորինս ստույգ, մանիպուլյացիաներից զերծ և օպերատիվ տեղեկատվություն տիրող իրավիճակի վերաբերյալ, բացի այդ հանրությանը հաճախակի հաշվետություններ կներկայացնի համակարգող մարմնի գործունեության մասին;

դ) Հայաստանի՝ ներառյալ Արցախի, սահմանամերձ բնակավայրերի՝ հատկապես տեղահանված բնակիչներին աջակցության կազմակերպում;

ե) Հայաստանի՝ ներառյալ Արցախի, անվտանգության հարցերով միջազգային գործընկերների, կազմակերպությունների և բարեկամ երկրների և գործիչների հետ աշխատանք։

Այս կոչին միացողներս պատրաստ ենք առանց անձնական հավակնությունների, մեր հնարավորությունների չափով աջակցել վերը նշված մարմնի ստեղծմանն ու գործունեությանը։

Մենք համարում ենք, որ Հայաստանի փրկությունն անհնարին է, եթե չհեռացվի թշնամու շահերը խանդավառությամբ սպասարկող այս ռեժիմը, ուստի ստեղծվելիք Ազգային համակարգող մարմինը դիտում ենք նաև որպես այդ նպատակին հասնելու միջոց։

Հայկական ազգային էլիտաներն այլևս չունեն ժամանակ և իրավունք երկմտելու, հապաղելու, քաղաքական անվերջ խաղերի ճահճի մեջ թաղվելու, քանզի ամեն վատնած օր նոր անդառնալի կորուստների է բերում՝ անխուսափելի և անհաղթահարելի դարձնելով աղետը։

Լուրջ մտավախություն ունենք, որ հանրային մոբիլիզացիան տարբեր պատրվակներով հետաձգելը կամա թե ակամա հանրության կողմից ընկալվելու է՝ որպես հակաՀայաստանի գործակալների դերը ստանձնած ներկայիս իշխանությունների և ընդդիմության շահերի համընկնում, ինչը է՛լ ավելի է քայքայելու ազգային ուժերի մոբիլիզացիոն ներուժը։

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Հայաստանը թուրքական միջանցք չէ։

Հայոց պահանջատիրությունը սակարկելի չէ։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>