Մուկուչյանը` Առուշանյանի պաշտոնավարման արգելքի մասին. Տեսանյութ
«ԿԸՀ-ն այն մարմինը չէ, որը գնահատական տա որևէ դատական ակտի, առավել ևս դատարանի իրավական դիրքորոշմանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով Առուշ Առուշանյանի պաշտոնավարման արգելքի վերաբերյալ հարցին: «Կա դատական ակտ, էդ ակտն ունի բողոքարկման ընթացակարգեր և դրա վերաբերյալ, անգամ որպես իրավաբան, ես կոռեկտ չեմ համարում դատական ակտի վերաբերյալ տեսակետ ներկայացնել, կարծիք հնչեցնել. մոտեցում դրսևորել, առավել ևս, որ որպես ԿԸՀ, հիշյալ հարցերը հանձնաժողովի գործառույթների տիրույթից դուրս են»,- հավելել է նա: