Ջերմուկում տագնապ հայտարարված չէ. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ Ջերմուկում մարտական տագնապ չի հայտարարվել։
Նշենք, որ «Փաստինֆո»-ն Ջերմուկում ծառայություն իրականացնող զինծառայողներից ահազանգ էր ստացել, որ տագնապ է հայտարարվել ու հրահանգվել է բարձրանալ դիրքեր։ ՀՀ ՊՆ-ից հավաստիացրել են, որ իրավիճակը հանգիստ է ու մարտական տագնապ չի հայտարարվել։

