Ռուս միլիարդատեր Աբրամովիչը ներկա է եղել ռուս-ուկրաինական բանակցություններին Ստամբուլում
Դիտել նաև
Թուրքական թատերական խմբակը Երևանում հանդես եկավ սարոյանական ներկայացմամբ
Իսրայելի նախագահի օդանավին արգելվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել
Թուրքիան Ադրբեջանում 700 մլն դոլարի ներդրում կկատարի
Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլում ռուս–ուկրաինական պատվիրակությունների հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճ հանդիպում է ունեցել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ։ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում կայացած հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Ռուսական և արևմտյան մամուլում լուրեր են շրջանառում այն մասին, որ ռուս միլիարդատերը հանդիսանում է Ուկրաինայի և ՌԴ–ի միջև ոչ պաշտոնական միջնորդներից մեկը։
Հանդիպումից հետո Ուկրաինայի պատվիրակության անդամները հայտնել են, որ քննարկվել է Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների հարցը։ Երաշխավոր հանդիսացող երկրներն ագրեսիայի դեպքում պետք է Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տան։ Միջազգային երաշխիքներն առաժմ չեն տարածվի և Ուկրաինայի վերահսկողություից դուրս գտնվող Ղրիմի և Դոնբասի վրա։
Կիևը համաձայնել է չեզոք, ոչ միջուկային կարգավիճակի հետ, Ուկրաինայի տարածքում չեն տեղակայվի արտասահմանյան ռազմական բազաներ։
Ուկրաինան պիտի տա երաշխիքներ, որ 15 տարի չի փորձի վերադարձնել Ղրիմը ռազմական ճանապարհով, այդ ընթացքում բանակցությունները կանցկացվեն թերակղզու կարգավիճակի հարցով։ Իսկ Դոնեցկի և Լուգանսկի հարցը առաջարկվում է լուծել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների ուղիղ բանակցությունների միջոցով։