ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն գրանցվել․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ինչպես ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
Պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում եւ Լաչինի միջանցքում։ Նշվում է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է անդադար փոխգործակցությունն Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։