Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան
13
ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Սենց աջակցություն ունենաս ու 50% էլ չհավաքե՞ս․ անբաշար․ «Կարճ ասած» Սա «բեսպրեդել» է, Երևանի փողոցները հազարավոր մարդկանցով կհեղեղվեն. Սուրեն Սուրենյանց Լռեցնելու և հասարակությանն ահաբեկելու դասական բռնատիրական դրսևորում Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է

«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի ասած «բռնելու եմ շինեմ»-ը ՀՌՀ-ն չնկատեց, իսկ «5-րդ ալիքի» ռեպորտաժում մի քանի վայրկյան նկատված կադրը դարձավ խնդիր. Հարություն Հարությունյան. Տեսանյութ

Մարտի 24-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրեց, որ ս/թ փետրվարի 20-ին «Հայլուր կիրակի» թողարկման ժամանակ ժուռնալիստիկայի գեղարվեստական-հրապարակախոսական ժանրի, պամֆլետ ոճով ռեպորտաժը ՀՌՀ-ի կողմից դիտվել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում, և հենց նույն օրը «5-րդ ալիքի» նկատմամբ ՀՌՀ-ն կիրառել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով՝ 400 000 դրամ:

Իր ռեպորտաժի մեջ «5-րդ ալիքն» օգտվել էր Oragir.news-ի հրապարակումից:

«Ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղացող երկրի վերահսկիչ մարմնի արժանի որոշում: Մենք, իհարկե, կվիճարկենք որոշումը և կանցնենք բոլոր ատյաններով:

Դա էլ մեր որոշումն է: Սկսվում է նոր՝ «խաղաղության դարաշրջան»,- գրել էր Հարություն Հարությունյանը՝ մեկնաբանությունների դաշտում տեղադրելով նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) որոշման հղումը:

Հիշեցնենք, որ Oragir.news-ը ընդամենը ոստիկանությունից փորձել էր ճշտել, թե Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց մասին արտահայտվելիս քաղաքացիներն ի՞նչ մակդիրներ կարող են օգտագործել, որ համ իրենց սիրտը թեթևանա, համ էլ Ոստիկանությունը դրանք չհամարի «ծանր վիրավորանք», չնախապատրաստի նյութեր և քրեական գործեր չհարուցի։

«5-րդ ալիքը» վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը ստացել է փետրվարի 28-ին և հաջորդն օրն իսկ պատասխանել, որ ինչ վերաբերում է Արձանագրության և ծանուցման մեջ մեջբերված բառերին, ապա հարկ են համարում հատուկ նշել, որ նշյալ բառերը որևէ կերպ չեն հնչեցվել և/կամ արտաբերվել լրագրողի կողմից: Ավելին, նշյալ բառերը տեղ են գտել oragir.news լրատվականի կողմից ՀՀ Ոստիկանությանը հասցեագրված հարցմանն ի պատասխան ՀՀ Ոստիկանության կողմից տրված պաշտոնական պարզաբանման շրջանակներում: ՀՀ Ոստիկանության կողմից տրված պաշտոնական պարզաբանումը չի փոփոխվել, չի խմբագրվել, դրա բովանդակությունը որևէ կերպ չի խեղաթյուրվել, ավելին՝ բոլոր անհրաժեշտ ռեկվիզիտները պահպանվել են: Ստացվում է, եթերի ընթացքում երբևէ չեն հնչեցվել ցենզուրայից դուրս արտահայտություններ, դրանք՝ հանդիսանալով ՀՀ Ոստիկանության պաշտոնական պարզաբանումները, պարզապես մեկ կարճ դրվագով հպանցիկ ցուցադրվել են եթերի ընթացքում:

168.am-ը Հարություն Հարությունյանի հետ զրուցել էր հենց վարչական վարույթի հարուցման հաջորդ օրը՝ մարտի 25-ին:

Վերջինս նախ նկատեց՝ ՀՌՀ-ի մոնիթորինգի հանձնաժողովի դիտարկումն ամբողջովին դիտարկվում է այն գործառույթների մեջ, որոնք գտնվում են ՀՌՀ տիրույթում:

«Իրենք կարող են գրել, մենք պատասխանենք, մոնիթորինգի հանձնաժողովը համարի, որ մեր պատասխանը հիմնավոր է, և անցնեն առաջ: Մենք պատասխանել ենք ՀՌՀ-ին, որի համար մենք հրավիրել ենք էթիկայի հանձնաժողովի նիստ: Ի դեպ, մեր հեռուստաընկերությունը միակն է, որ ունի մեր կողմից ստեղծված էթիկայի հանձնաժողովը»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Ըստ նրա՝ նիստի ընթացքում իր դիրքորոշումը եղել է այնպիսին, որ եթե ռեպորտաժի մեջ կա փոքր բացթողում էկրանից համակարգիչի մոնիթոր անցման ընթացքում, ու խնդրահարույց բառերը իրենք չենք ստվերել, պատասխանատուները պետք է պատասխանատվության կանչվեն:

«Մենք ռեժիսորին և ռեպորտաժը մոնտաժողին բանավոր նկատողություն ենք հայտարարել, և էթիկայի հանձնաժողովը, համարելով, որ նկատողությունը բավարար է, հարցի քննարկումը սպառել է՝ գոհունակություն հայտնելով, որ հեռուստաընկերությունն ուշադիր է իր արտադրանքի նկատմամբ և պահում է էթիկայի նորմերը»,- ասաց ՀԸ տնօրենը՝ շեշտելով, որ ՀՌՀ-ին են ուղարկել նաև էթիկայի հանձնաժողովի արձանագրությունը:

Վերջինս տրամադրեց նաև էթիկայի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, հանձնաժողովի անդամների ելույթները, նրանց դիտարկումները:

«Բայց մինչև նիստը նշանակվելը ՀՌՀ-ն հաջորդ օրն իսկ նշանակում է վարչական նիստ, որի նպատակը պարզ է բոլորին: ՀՌՀ-ում շատ լավ գիտեն, որ «5-րդ ալիքը» բարեխիղճ գործընկեր է, ու հաճախ չենք էլ  սպասում էթիկայի հանձնաժողովի նիստին ու միանգամից տույժ ենք նշանակում»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ իրենց համար ամենավիրավորականն այն է, որ իրենց համարել են մանկահասակ երեխաների հոգեկան վիճակի վրա ազդող:

«Այսինքն՝ մեզ մեղադրում են եթերի  ոչ ճիշտ ժամանակահատվածում  էրոտիկ ժանրի հաղորդում  հեռարձակելու մեջ, դրանով  մեղադրելով մեզ մանկապղծության մեջ, ինչի մասին նաև ՀՌՀ նիստում եմ ասել: Իրենք փորձում էին հակադարձել, թե մանկապղծությունն այլ բան է, բայց չէ՞ որ մանկապղծությունը միայն ֆիզիկական չէ, որ լինում է: Մենք այն հեռուստատեսությունն ենք, որ բոլոր մուլտերը թարգմանում ենք հայերեն, նույնիսկ մանկական հաղորդում ունենք, որն ուղեկցվում է սուրդոթարգմանությամբ»,- ասա ՀԸ տնօրենը:

Հարություն Հարությունյանը նկատեց՝ ինքը մանկական դաստիարակչական բնույթի գրքի հեղինակ է, որը տպագրվել է Ժնևում, Երևանում նույնպես մանկական գիրք է հեղինակել, այդքան ուշադիր է երեխաների նկատմամբ, ու իրեն մեղադրում են երեխաների հոգեկան վիճակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ:

Ըստ նրա՝ ՀՌՀ-ում ողջ քննարկումն ընթանում էր այն ուղղությամբ, որ իրենց հեռուստաընկերության լուրերի թողարկումները  վատն են,  տագնապահարույց են, և անհասկանալի էր, թե դա ինչ կապ ուներ իրենց քննարկման առարկայի հետ:

«Օրինակ, մեզ հարց են տալիս՝ ինչո՞ւ եք ասում, որ 6 ադրբեջանցի տուն է գնել Հայաստանում: Պատասխանում եմ՝ մենք չենք ասում, Կադաստրն է ասել, մենք էլ փաստն ենք արձանագրել: Կամ՝ ինչո՞ւ եք ասում, որ Նոր Շեն համայնքում թշնամին եկել, մոտեցել  է գյուղին: Դուք այնպիսի բաներ եք ասում, որ ուզում ենք մեր իրերը հավաքել ու հեռանալ երկրից: Ասում եմ՝ Նոր Շենում բայց թշնամին առաջ է եկել, պատասխանում են՝ հա, մի կին եք գտել, մի բան ասել է, գնայիք, տեղում նայեիք: Արձագանքում եմ՝ մեր լրագրողը տեղում է նկարել, և մանիպուլյացիա անողը մենք չենք, այլ Պաշտպանության նախարարությունը, և ՄԻՊ-ը իր հայտարարությամբ ևս  փաստել է, որ մեր հայտնած լուրը համապատասխանում է իրականությանը»,- իրավիճակը ներկայացրեց Հարություն Հարությունյանը:

Վերջինս նկատեց՝ երբ ինքն ասել է, որ ՀՌՀ անդամները խառնվում են իր խմբագրական գործունեությանը, նրանք պատասխանել են՝ մենք ուղղակի ենք ասում, հո դրա համար տույժ չե՞նք նշանակում:

«Ամեն ինչ մատնանշում էր, որ ՀՌՀ-ն լարված է «5-րդ ալիքի դեմ», և վերջապես մի սողանցք էին գտել, ինչից կարելի էր կառչել»,- ասաց հեռուստաընկերության տնօրենը:

Հարություն Հարությունյանը նշեց՝ ՀՌՀ որոշումը բողոքարկելու են, անհրաժեշտության դեպքում կհասնեն մինչև Եվրոդատարան:

«Եթե ագամ ռեպորտաժում խնդրահարույց էթիկական նկատառումներ էլ կան, դա հաստատ վարչական վարույթ հարուցելու հարց չէր: Ես այս մասին ՀՌՀ-ում եմ էլ եմ ասել: Իսկ ի՞նչ կարծիքի են այդ նույն՝ ՀՌՀ-ի  վարչությունները, երբ երկրի ղեկավարի դեմքով քաշած օղու թաքնված գովազդ էր անում, և այն ուզած-չուզած հեռարձակվում էր եթերում, կամ արդյո՞ք նորմալ է «դրանց բռնելու եմ շինեմ» կամ «թափ կտամ, եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ» արտահայտությունները: Միայն չասեք, թե դրանք քաղաքական ենթատեքստով են ասված և ոչ մի արտառոց բան չկա: Ախր չի կարելի այդքան կտրված լինել իրականությունից, չէ՞ որ հենց իրենց՝ քաղաքական էլիտաների  վարքն է անմիջականորեն ազդում մյուսների գիտակցության վրա,  և այդ՝ նմանատիպ վարքն է բերում հանգեցնում ահա, այսպիսի  վարչական վարույթների»,- ասաց Հարություն Հարությունյանը:

168.am-ի հետ զրույցում «5-րդ ալիքի» ներկայացուցիչ Իրմա Ճաղարյանը նույնպես նշեց՝ իր վստահորդ կազմակերպությունը հանդիսանում է նյութի երրորդային վերահեռարձակող: Մասնավորապես, տեղեկությունը տարածվել է ի սկզբանե լրատվամիջոցներով և Ֆեյսբուք սոցիալական ցանցով, որից հետո նոր՝ որպես փաստ, վերահեռարձակվել լրատվամիջոցով, ընդ որում, Ֆեյսբուք սոցիալական կայքն ավելի լայն հասանելիություն ունի անչափահասների շրջանում, քան լրատվականը, որին չափահասները հիմնականում չեն հետևում:

«Վարչական մարմնի կողմից չի պահպանվել հավասարության սկզբունքը, և խախտվել է կամայականության արգելքի սկզբունքն այնքանով, որքանով որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, դրանից հետո  երկրի վարչապետի կողմից հանրայնորեն հնչեցված «բռնելու եմ շինեմ», «եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»  և այլ կարգի նման ոճի գռեհիկ   արտահայտությունները լայնորեն տարածվել էին մի շարք  հեռուստաընկերություններով, և դրա վերաբերյալ որևէ դիրքորոշում ՀՌՀ կողմից չի հնչեցվել:

Ցանկացած նորմ, այդ թվում՝ նաև պատասխանատվություն ենթադրող, ունի իր նպատակները: Եթե մենք խոսում ենք նշված նորմի նպատակների մասին, ապա ակնհայտ է, որ այն ուղղված է անչափահասներին որոշակի տեղեկությունների հասանելի չդարձնելուն, մինչդեռ մեր փաստարկն առ այն, որ դա արդեն իսկ  սոցիալական ցանցերով և էլեկտրոնային  լրատվամիջոցներով ավելի լայն հասանելիության է արժանացել, արձագանքի չարժանացավ»,- ասաց Իրմա Ճաղարյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>