Չկա վճարում, չկա գազ․ Պեսկով
Դիտել նաև
«Ռուսական բանակը քաղաքացիական թիրախներին չի հարվածում». Պեսկով
«Ռուս լրագրողների ձերբակալությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»․ Պեսկով
Անկեղծորեն ցավում ենք Ադրբեջանի որոշումների առնչությամբ. Պեսկով
ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կլինեն Ստամբուլում․ Պեսկով
«ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով
Ռուսաստանը մտադիր չէ բարեգործությամբ զբաղվել և Եվրոպային անվճար մատակարարել իր բնական գազը: Այս մասին ամերիկյան PBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Չգիտեմ, թե ինչ կլինի, երբ մերժեն այս հնարավորությունը, հենց որ վերջնական որոշման մասին իմանանք, կուսումնասիրենք, թե ինչ կարելի է անել, բայց հաստատ մտադրություն չունենք այս առումով բարեգործությամբ զբաղվել՝ դեպի Արևմտյան Եվրոպա անվճար գազ ուղարկելով»,- ասել է ՌԴ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով արևմտյան երկրների հայտարարությունները, թե չեն պատրաստվում գազի մատակարարումների համար վճարել ռուբլով։
«Չկա վճարում, չկա գազ»,- զգուշացրել է Պեսկովը։
Zham.am

