Թուրքիան և Իրանը էներգետիկ համագործակցության պայմանագիր կստորագրեն
Թուրքիան և Իրանը բանակցություններ են վարում՝ նոր համատեղ էլեկտրոկայան կառուցելու վերաբերյալ: Թուրքական «Sabah» թերթի կայքի փոխանցամամբ՝ այս մասին տեղեկացրել է Իրանի էներգետիկայի փոխնախագահ Ալի Ռըզա Դաեմին:
Դաեմին մանրամասնել է, որ Իրանի և թուրքական «Unit International» ընկերության միջև արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երկկողմ բանակցությունները շարունակվում են և, ամենայն հավանականությամբ, մարտի կեսերին կստորագրվի շուրջ 10 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի վերջնական տարբերակը:
Թուրքական «Galatasaray» ակումբի նախկին տնօրեն Ունալ Այսալի ղեկավարած «Unit International» ընկերությունը դեռևս 2016թ. հունիսին 4.2 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ նախնական պայմանագիր էր կնքել Իրանի էներգետիկայի նախարարության հետ՝ Իրանի տարբեր շրջաններում 7 էլեկտրոկայաններ կառուցելու վերաբերյալ:
Աղբյուր` Ermenihaber.am