Մակրոնը ծրագրում է այսօր կրկին հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհամբեր սպասում է մարտի 29-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույցին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժենդրը։
«Նախագահ Մակրոնը նախատեսում է երեքշաբթի կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է նա BFM հեռուստաալիքի եթերում։ Լեժանդրը նշել է, որ Ֆրանսիայի ղեկավարը «արդեն մի շարք երկարատև զրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ»։ «Ֆրանսիան մտադիր է այս ալիքը բաց պահել երկխոսության համար»,- ասել է նա։
Նա ասել է, որ առաջիկա զրույցի ընթացքում Մակրոնն ակնկալում է Պուտինի հետ քննարկել Հունաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Մարիուպոլից մարդկանց տարհանման մարդասիրական գործողության մանրամասները։
Պատասխանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ ոչ բարեկամ երկրների դեմ ծրագրվող պատասխան՝ վիզային միջոցների մասին՝ Լեժանդրը նշել է, որ «ԵՄ բոլոր երկրները ներառված են անբարյացակամ երկրների ցանկում»։ «Այս պահին մենք չգիտենք, թե Ռուսաստանը գործնականում ինչպես է դրան մոտենալու»,-ասել է նա:
Պուտին-Մակրոն նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի