ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԱԻՆ-ում
«Հրապարակ»-ի տեղեկություններով, այսօր առավոտյան՝ մոտ 4 ժամ առաջ ԱԱԾ-ն մտել է ԱԻՆ։ Այս պահին խուզարկություն է իրականացնում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։
Աղբյուրի հաղորդմամբ՝ թիրախում նախարարն է, սակայն այս պահին դեռևս գործողություններ են կատարվում նրա խորհրդականի աշխատասենյակում, որը մեկ հարկ ցածր է նախարարի աշխատասենյակից։
«Հրապարակ»-ից կապ են հաստատել ԱԻՆ շարքային աշխատակցի հետ, ով հաստատել է լուրը եւ ասել, որ ամբողջ նախարարությունը անհանգիստ վիճակում է, որևէ մեկին որևէ բացատրություն չեն տվել, բոլորը իրենց աշխատասենյակներում փակված են, սպասում են ԱԱԾ գործողությունների ավարտին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: