Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց, բայց զրկվեց համայնքապետի պաշտնից
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։ Առուշ Առուշանյանի նկատմամբ պատիժը՝ 6 ամիս 12 օր ազատազրկում, պայմանականորեն չի կիրառվի, կնշականվի փորձաշրջան․ նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։
Սրա հետ միասին, Գորիսի քաղաքապետը 5 տարով զրկվեց ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավոնւքից:
***
Սյունիքի ընդհանուր իրավասությունների դտարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենում դատական նիստ։ Դատավոր Գնել Գասպարյանը հրապարակում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ դատական վճիռը։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը ամիսներ շարունակ գտնվում է անազատության մեջ։ Դատարանի վճռիռի հրապարակումն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
Zham.am

