Մակրոն-Էրդողան հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված կարևոր հարցեր
Դիտել նաև
Թուրքական թատերական խմբակը Երևանում հանդես եկավ սարոյանական ներկայացմամբ
Իսրայելի նախագահի օդանավին արգելվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել
Թուրքիան Ադրբեջանում 700 մլն դոլարի ներդրում կկատարի
Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Էրդողան-Մակրոն հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում։
Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ Էրդողանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Մակրոնը հայտնել է իր երկրի վճռականությունը՝ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնաժամի մշտական քաղաքական լուծումը գտնելու հարցում։
Բացի այդ Մակրոնը գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի կապակցությամբ։
Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կարևորելով հնարավորինս շուտ հրադադարի հաստատումը։