Պուտինը հանձնարարել է մինչև մարտի 31-ն իրականացնել գազի՝ ռուբլով վճարումների անցում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է նախարարների կաբինետին, Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկին և «Գազպրոմին» մինչև մարտի 31-ը միջոցներ ձեռնարկել՝ ՌԴ-ի դեմ սահմանափակումներ ներդրած երկրների համար գազի մատակարարումների դիմաց վճարման արժույթը ռուբլու փոխելու համար։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Zham.am