Ուրցաձորում Ռաֆիկ Անդրեասյանը պարտվել է ՔՊ-ական թեկնածուին
Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում Ուրցաձոր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին գրանցվել է 902, իսկ «Իմ հզոր համայնք»-ի օգտին՝ 627 ձայն։
«Իմ հզոր համայնք»-ի կողմից առաջադրված թեկնածուն Ռաֆիկ Անդրեասյանն էր։
Նշենք, որ Ռաֆիկ Անդրեասյանը, ով 2016-ից համայնքի ղեկավարն էր, 2018-ին՝ իշխանափոխությունից հետո հրաժարական տվեց և կրկին հաղթեց ընտրություններում։