Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը՝ շուրջ 500 մարզիկի մասնակցությամբ 30 երկրից (տեսանյութ) Վարորդական իրավունքների և բալային համակարգին վերաբերող օրենքի կետերը պետք է վերանայվեն (տեսանյութ) Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
27
Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Խաբո՛ւմ են․ նախապայմաններ կա՛ն (տեսանյութ) Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը՝ շուրջ 500 մարզիկի մասնակցությամբ 30 երկրից (տեսանյութ) Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Աբաս Արաղչին ուղևորվում է Ռուսաստան` Պուտինի հետ բանակցելու Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի Ի՞նչ էր առաջարկել Քեմալ Աթաթուրքը հայերին (տեսանյութ) Նիկոլի ստերի շարքից․ հիշողության թարմացում (տեսանյութ) Վարորդական իրավունքների և բալային համակարգին վերաբերող օրենքի կետերը պետք է վերանայվեն (տեսանյութ) Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Աննան իրականացրեց Մեհրիբանի երազանքը (տեսանյութ) Թուրքերը հա էլ մուրճով կտան գլխիդ, եթե գործոն չես (տեսանյութ) Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը Ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել էր «ամսվա ուսուցիչ» Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...». օրվա մեջբերումը Քաղաքացու «ուղեղը լվանալու» օր (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է

Կապանում տեղի ունեցավ Հայկական ակնաբուժության նախագծի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը

Կապանում տեղակայված Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) գերժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական նորաբաց կենտրոնը ավելի հասանելի կդարձնի բարձրորակ ակնաբուժական ծառայությունները Սյունիքի մարզի բնակիչներին
21 հուլիսի, 2017թ., ք. Կապան – Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի ունեցավ ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։ Բացման արարողությանը ներկա էին ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության նախարարության եւ հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր եւ ՀԱՆ-ի բարերարներ:

Կենտրոնում գործող վիրահատարանը եւ ակնային զննումների սենյակները հագեցած են նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս մատուցել ակնային առողջության պահպանման համալիր ծառայություններ։

«Տարիներ շարունակ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը երկու տարին մեկ անգամ ուղեւորվում էր Սյունիք՝ կայանելով մարզի խոշոր համայնքներում ակնաբուժական ծառայություններ մատուցելու համար։ Աչքի շարժական հիվանդանոցը կատարել է շատ արժեքավոր աշխատանք՝ լուծելով հրատապ ակնաբուժական խնդիրներ, սակայն առավել հասանելի եւ հետեւողական անկային խնամքը պահանջում էր նոր մոտեցում։ ՀԱՆ-ի արդեն իսկ գործող կենտրոնների փորձը ցույց է տալիս, որ ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոնները լուծում են այդ խնդիրը։ Կենտրոններն ընդլայնել են ակնաբուժական ծառայությունների ցանկը՝ ապահովելով դրանց շարունակականությունը և հասանելիությունը մարզի սոցիալական բոլոր շերտերի համար», - ասաց ՀԱՆ-ի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իր խոսքում նշեց, որ մարզում լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղությամբ և ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնի բացումն այդ ընդհանուր գործընթացի հերթական քայլն է:

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Սյունիքի մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը եւ Աչքի շարժական հիվանդանոցը յոթ անգամ այցելել է մարզ՝ ինչի արդյունքում ավելի քան 27,000 անձ ակնաբուժական հետազոտություն է անցել, ավելի քան 3,000 անձ՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է շուրջ 2,000 վիրահատություն և լազերային բուժում, ավելի քան 5,500 բնակիչ ակնոց է ստացել: Ի տարբերություն Աչքի շարժական հիվանդանոցի ժամանակավոր ծառայությունների, կենտրոնը կգործի մշտապես։ Կենտրոնում վիրահատությունները իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետների վերահսկողությամբ: Վիրահատարանում առկա տեսակապի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղի բուժանձնակազմը կարող է կապ հաստատել Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ եւ խորհրդակցել վիրահատությունների ընթացքում:

Մի քանի տասնյակ բարերարներ, որոնց անունները հիշատակված են կենտրոնում, իրենց առատաձեռն նվիրատվություններով հնարավոր դարձրեցին այս նախաձեռնությունը։ Սարքավորումների ձեռքբերումը, սենյակների կահավորումը և կենտրոնի գործարկման այլ անհրաժեշտ աշխատանքները իրականացվեցին մի շարք կառույցների՝ Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջանքերի շնորհիվ:

Մարզային ակնաբուժական կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի առանցքն է։ Այս հնգամյա ծրագիրը սկսվել է 2015թ.-ին Տավուշի մարզից։ Լոռու կենտրոնը բացվել է 2016թ-ին՝ Սպիտակ քաղաքում։ Կապանի կենտրոնը թվով երրորդն է, որից հետո առաջիկա երկու տարիներին նմանօրինակ եւս երկու կենտրոն կհիմնվի մարզերում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>