Թուրքիան ամենաշահագրգիռ կողմերից է Հարավային կովկասում ուրիշ ձեռքերով լարվածության օջախներ ստեղծելու և ՌԴ-ին «մաշացնելու» առումով
Դիտել նաև
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան
Երբ վերլուծվում կամ գնահատվում է ադրբեջանական բանակի գործողությունները պետք է հիշել, որ 2020 թվականի օգոստոսից, բանակի «հսկիչ փաթեթը» Թուրքիայի ձեռքերում է։
Հիմնական օպերացիաներից մինչև տեղեկատվական ապահովում իրականացվում է Թուրքիայից։
Ադրբեջանի ղեկավարի, պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարների շփումները ոչ մի արժեք չունեն, եթե չկա ՌԴ-Թուրքիա պայմանավորվածություն։
Թուրքիան ամենաշահագրգիռ կողմերից է Հարավային կովկասում ուրիշ ձեռքերով լարվածության օջախներ ստեղծելու և ՌԴ-ին «մաշացնելու» առումով։
Եղած հակասություններն ու սրացումները պետք է դիտարկել այս տեսանկյունից։
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի Ֆեյսբուքյան էջից

